1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դավիթ Սաֆարյանի համար մեծ արժեք ունի հաղթանակը Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարում

Դավիթ Սաֆարյանի համար մեծ արժեք ունի հաղթանակը Ստեփան Սարգսյանի անվան 
մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի, Եվրոպայի և Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի հաղթող Դավիթ Սաֆարյանն ուրախ է Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարում հաղթելու համար:

«Այս մրցաշարն իսկապես մեծ նշանակություն ունի ինձ համար: Այսքան մարդ է եկել մարզադահլիճ: Շատ ուրախ եմ, որ այսօր ամեն ինչ ստացվեց ինձ մոտ: Նախորդ տարվա աշխարհի առաջնությունից հետո սա իմ առաջին ոսկե մեդալն էր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց Սաֆարյանը:

Վերջինիս խոսքով՝ իր համար ամենադժվարին մրցակիցը եղել է ղրղզ ըմբիշը՝ կիսաեզրափակիչում: «Կիսաեզրափակչում դժվար ստացվեց և ես եմ մեղավոր այդ մենամարտում միայն մեկ միավոր վաստակելու համար»,- ասաց նա:

65 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը մրցեց ռուս Մենգի Մորտույուլի հետ և հաղթեց 6-3 հաշվով: Այս քաշային կարգում բրոնզե մեդալի համար գորգ դուրս եկավ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Արթուր Բաղդասարյանը և պարտվեց Ուլուկման Մամտովին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]