1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Շիրակ»-ը լքում է Եվրոպայի լիգան` պարտվելով «Աիկ»-ին

«Շիրակ»-ը լքում է Եվրոպայի լիգան` պարտվելով «Աիկ»-ին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան «Շիրակ»-«Աիկ» խաղում գյումրեցիները զիջեցին 0-2 հաշվով և դուրս մնացին Եվրոպայի լիգայից:

Հանդիպման առաջին րոպեներին «Շիրակ»-ը մեծ տեմպ էր հաղորդել խաղին: Սակայն պաշտպանների սխալից օգտվեց և հաշիվը բացեց «Աիկ»-ի ֆուտբոլիստ Հենակ Գոյիտոմը (14-րդ րոպե): Անցավ 10 րոպե «Աիկ»-ը խփեց երկրորդ գնդակը. այս անգամ աչքի ընկավ Ստեֆան Իշիզակին: «Շիրակ»-ի ֆուտբոլիստները փորձում ին հետ բերել կորցրածը, բայց ապարդյուն: Երկրորդ կեսում ևս «Աիկ»-ի դարպասը գրավել չհաջողվեց, և ինչպես առաջին խաղում էր, երկրորդում ևս «Շիրակ»-ը պարտվեց 0-2 հաշվով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հանդիպումն ընթացավ ոստիկանության խիստ հսկողության տակ, քանի որ կեսօրին Գյումրու ոստիկանությունը կանխել էր երկու թիմերի երկրպագուներիբախումը:

Թիմերի առաջին հանդիպումը կայացել էր մեկ շաբաթ առաջ Շվեդիայում, որտեղ հաղթել էր «Աիկ»-ը՝ 2-0 հաշվով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]