Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դիարբեքիրում ահաբեկչության հետեւանքով երկու ժանդարմ է սպանվել

Դիարբեքիրում ահաբեկչության հետեւանքով երկու ժանդարմ է սպանվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի հարավ-արեւելյան Դիարբեքիր նահանգում անցած գիշեր սպանվել է ժանդարմերիայի երկու աշխատակից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, շրջանի ղեկավարությունը հայտնել է, որ ահաբեկիչները պայթեցրել են ժանդարմերիայի տրանսպորտի ճանապարհին տեղակայված ավտոմեքենան:

Պատահարը տեղի է ունեցել Լիջե գավառում, որտեղ ահաբեկչական խմբավորման անդամները փորձում էին ապակայունացնել հասարակական կարգը: Խաչմերուկներից մեկում նրանք ավտոմեքենա էին այրել, եւ շրջան էին ուղղվել անվտանգության ուժեր՝ ծայրահեղականներից բխող վտանգը չեզոքացնելու համար:

«Ժանդարմերիայի աշխատակիցներին տեղափոխող զրահապատ տրանսպորտի վրա հարձակում է տեղի ունեցել: Ահաբեկիչները պայթեցրել են պայթուցիկով լի ավտոմեքենան: Ժանդարմերիայի երկու աշխատակից զոհվել է, չորսը՝ վիրավորվել են»,- ասվում է նահանգի ղեկավարության հայտարարությունում: Շրջանում հատուկ գործողություն է անցկացվում՝ հարձակվողներին գտնելու ուղղությամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]