Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շիրակի մարզում իրականացվել են կրակոցներ հակակարկտային կայաններից

Շիրակի մարզում իրականացվել են կրակոցներ հակակարկտային կայաններից

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 26-ին, ժամը 16.30-ի սահմաններում ՀՀ ՏԿԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային կայաններից Շիրակի մարզում իրականացվել են կրակոցներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Այս տարի ևս հանրապետությունում կավելանա հակակարկտային կայանների թիվը: Այս մասին  հուլիսի 1-ին  լրագրողներին տեղեկացրել էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: 

«Ամեն տարի պետական միջոցներով հակակարկտային կայաններ տեղադրվում են: Այդ թիվը հատկապես ավելացել է վերջին 7 տարիների ընթացքում: Ողջ  հանրապետությունում արդեն ունենք 485 կայան: Անցած տարվա կարկտահարությունից հետո միայն Արմավիրի մարզում տեղադրվեց լրացուցիչ 80 հակակարկտային կայան: Ծրագիրը շարունակական է: Կառավարությունը ծրագրել է ամեն տարի ավելացնել հակակարկտային կայանների թիվը, սակայն մենք ունենք մի մեծ խնդիր՝ դա ռադիոլոկացիոն ցանցի բացակայությունն  է: Հանրապետությունը չունի ռադիոլոկացիոն ցանց: Հիմա ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը զբաղվում է խնդրով՝ նպատակ ունենալով հանրապետությունում ստեղծել ռադիոլոկացիոն ցանց, որը հնարավորություն կտա կայանները  կառավարել մեկ կենտրոնից»,- նշել էր Սերգո Կարապետյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]