Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սիրիայի նախարարները քննարկել են Հալեպի ջրի և էլեկտրականության հետ կապված հարցեր

Սիրիայի նախարարները քննարկել են Հալեպի ջրի և էլեկտրականության հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի էներգետիկայի և ջրի նախարարներն այցելել են Հալեպ և հանդիպումներ ունեցել պետական մարմինների հետ՝ շտապ և երկրարաժամկետ լուծումներ որոնելու Հալեպի ջրի և էլեկտրականության հետ կապված հարցերի և բնակիչների համար կենսական պայմաններ ապահովելու համար: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից:

Էներգետիկայի նախարարը հայտնել է, որ տվյալ մարզի ծառայողական գործունեության զոհողությունների շնորհիվ Սիրիայի զանազան տարածքներում էլեկտրակությունը դեռ հասանելի է, հակառակ որ զինված խմբավորումները խափանող աշխատանքներ են տանում:

Ինչ վերաբերում է Հալեպ քաղաքին, խնդիրը զինված խմբավորումների կողմից Զերբեյի կայանի գրավումն է: Հակառակ այս դժվարություններին՝ նախարարությունն այս տարի էլեկտրականություն հայթայթող 2 կենտրոն պետք է հաստատի Հալեպում, որոնք պետք է բավարարեն քաղաքի էլեկտրականության կարիքը:

Ջրի հարցերով նախարարը հայտնել է, որ ներկայումս Հալեպ քաղաքը կարիք ունի հավելյալ 150 ջրհորների, նախարարությունն ամսական 20 ջրհոր կփորի, ինչպես նաև նյութական օժանդակություն կցուցաբերի Հալեպին՝ բավարարելու բնակչության պահանջը: Քուեյք գետում շուրջ 20 ջրազտման գործիքներ կտեղադրվեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]