1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Եգիպտական բանակը ոչնչացել է Սինայում ԻՊ բջջի ղեկավարին․ Լրատվամիջոցներ

Եգիպտական բանակը ոչնչացել է Սինայում ԻՊ բջջի ղեկավարին․ Լրատվամիջոցներ

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եգիպտոսի անվտանգության ուժերը ոչնչացրել են «Վիլայեթ Սինայ» ծայրահեղական խմբավորման ղեկավարին։ Որոշ ժամանակ առաջ «Վիլայեթ Սինայը» հայտարարել էր, որ հանդիսանում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բջիջը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։

Լրատվամիջոցի տվյալներով, Եգիպտոսի բանակի աղբյուրները հայտնել են Սինայում «Վիլայեթ Սինայ» խմբավորման ղեկավարի ոչնչացման մասին։ Խոսքը վերաբերում է Աբու ալ Քասիմին, ով համարվում է ԻՊ բջի ղեկավարը Սինայի թերակղզում։ Նշվում է, որ նա ոչնչացվել է Ռաֆախ քաղաքի մոտակայքում օդուժի հարվածների արդյունքում։

 2014թ․հոկտեմբերի վերջից Սինայի հյուսիսում գործում է արտակարգ իրավիճակի ռեժիմ։ Այն մտցվել էր«Վիլայեթ Սինայ» խմբավորման կողմից ավելի քան 30 եգիպտացի զինվորների սպանությունից հետո։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]