Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Իրանը նավթի գների անկման ֆոնին գրեթե դադարեցրել Է ներդրումներն այդ ճյուղում

Իրանը նավթի գների անկման ֆոնին գրեթե դադարեցրել Է ներդրումներն այդ ճյուղում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը, որն աշխարհում հինգերորդ տեղն Է զբաղեցնում նավթի արդյունահանման ծավալներով, Էներգակիրների գների կտրուկ անկման պատճառով 2015 թվականին գրեթե միջոցներ չի հատկացրել նավթի ճյուղում ներդրումներ անելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:

Ինչպես հայտարարել Է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, ներդրումների կրճատումը շարունակվել Է 2011-2012 թվականների (միասին վերցված) գրեթե 40 մլրդ դոլարից մինչեւ անցյալ տարի 6 մլրդ դոլար նվազելուց հետո:

Դրա հետ մեկտեղ ավելի վաղ Իրանի նավթի նախարարության ռազմավարական պլանավորման ստորաբաժանման ղեկավար Սայիդ Հավամփուրը նշել Է, որ Իրանի նավթի ճյուղի ներդրումային պահանջմունքներն առաջիկա հինգ տարիներին կկազմեն 100 միլիարդ դոլարից մինչեւ 500 մլրդ դոլար:

Զանգանեի խոսքով՝ Իրանը նավթի գերարտադրությունն աշխարհում գնահատում Է օրական 3 մլն բարել: Դրա հետ մեկտեղ Թեհրանը մտադիր Է միջազգային պատժամիջոցների վերացումից անմիջապես հետո արդյունահանումն օրական ավելացնել 500 հազար բարելով, իսկ այնուհետեւ եւս օրական 500 հազար բարելով:

Նախարարը քանիցս հայտարարել Է, որ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԷՔ) մյուս անդամները պատժամիջոցների վերացումից հետո պետք Է սահմանափակեն իրենց բաժնեմասը եւ Իրանին զիջեն շուկայի մի մասը:

Այս շաբաթ ավելի վաղ Էներգետիկայի միջազգային գործակալության նախկին ղեկավար Նոբուո Տանական նշել Է, որ Իրանը մինչեւ 2040 թվականը կդառնա նավթի եւ գազի համաշխարհային շուկայի առաջատարը:

Իրանի նավթի պաշարներն իրենց մեծությամբ համարվում են աշխարհում չորրորդը: BP-ի տվյալներով՝ Իրանը նավթի արդյունահանումը2011 թվականի օրական 4,4 մլն բարելից 2014 թվականին կրճատել Է օրական մինչեւ 3,6 մլն բարել:

Bloomberg-ի տվյալներով՝ 2015 թվականի հուլիսին Իրանն արտադրել Է օրական 2,85 մլն բարել, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]