Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հոլիվուդում հայտարարվել են կինեմատոգրաֆում ավանդի համար ԱՄՆ-ի կինոակադեմիայի մրցանակների դափնեկիրները

Հոլիվուդում հայտարարվել են կինեմատոգրաֆում ավանդի համար ԱՄՆ-ի կինոակադեմիայի մրցանակների դափնեկիրները

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների կինոակադեմիան հայտարարել Է համաշխարհային կինեմատոգրաֆի բնագավառում ներդրած ավանդի եւ հումանիզմի համար հատուկ մրցանակների երեք դափնեկիրների անունները, որոնք պարգեւները կստանան նոյեմբերին պարգեւատրման արարողության ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Կինեմատոգրաֆի բնագավառում ակնառու վաստակի համար ակադեմիայի պատվավոր պարգեւը շնորհվել Է ամերիկացի 85-ամյա դերասանուհի Ջինա Ռոուլենդսին, որը հայտնի Է առավելապես «Գլորիա» եւ «Կինն ազդեցության տակ» ֆիլմերից, ինչպես նաեւ 58-ամյա ռեժիսոր Սփայք Լիին («Արա՛ ինչպես հարկն Է», «Մալքոլմ Իքս»):

Հումանիզմի գործում անհատական ավանդի համար Ջին Հերշոլթի անվան պարգեւը կշնորհվի ամերիկացի 83-ամյա դերասանուհի եւ երգչուհի Դեբի Ռեյնոլդսին, որին հռչակ Է բերել գլխավոր դերը 1952 թվականի «Անձրեւի տակ երգողները» երաժշտական ֆիլմում: Ռեյնոլդսն իրեն նվիրել Է հասարակական գործունեության՝ հանդես գալով հոգեկան հիվանդությունների մասին իրազեկվածությունն ընդլայնելու օգտին:    

Կինեմատոգրաֆի բնագավառում ակնառու վաստակի համար ակադեմիայի պատվավոր պարգեւը սահմանվել Է 1948 թվականին: Դափնեկիրներին ընտրում են կինոակադեմիայի կառավարիչների խորհրդի որոշմամբ, այլ ոչ թե բոլոր ակադեմիկոսների կողմից, ինչպես դա տեղի Է ունենում այլ անվանակարգերում «Օսկար» մրցանակների շնորհման դեպքում: 

Անցյալ տարի կինոակադեմիայի պատվավոր պարգեւներն ստացել են ճապոնացի ռեժիսոր-անիմատոր Հայաո Միյաձակին, իռլանդացի դերասանուհի եւ երգչուհի Մորին Օ’Հարան եւ ֆրանսիացի սցենարիստ Ժան Կլոդ Կարիերը:

Այս տարի մրցանակի դափնեկիրների պարգեւատրման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 14-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]