1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լեդի Գագայի մսե զգեստը վերածվել Է տավարի ապխտած մսի

Լեդի Գագայի մսե զգեստը վերածվել Է տավարի ապխտած մսի

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մսե զգեստը, որով 2010 թվականին ամերիկացի երգչուհի Լեդի Գագան մասնակցել Էր  MTV-ի պարգեւների հանձնման արարողություններից մեկին, վերածվել Է տավարի ապխտած մսի, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hollywood Reporter-ին: Հինգ տարում հագուստը փոքր-ինչ փոխել Է ձեւն ու գույնը, բայց, ամբողջությամբ վերցված, պահպանվել Է:   

Ինչպես պարզաբանել Է Ռոք-ն-ռոլի փառքի սրահի ներկայացուցիչը, որտեղ ցուցադրված Է զգեստը, հագուստի վրա աշխատել են տաքսիդերմիստները: Պահելու ընթացքում տավարի միսը, որից «կարված Է» զգեստը, ապխտվել Է: Եթե զգեստն ստիպված լինեն տեղափոխել, հարկ կլինի այն տեղավորել կլիմա-կոնտրոլով հատուկ բեռնարկղում:      

Լեդի Գագան մսե հագուստով, որը բաղկացած Էր զգեստից, կոշիկներից, գլխարկից եւ պայուսակից, հայտնվել Է Լոս Անջելեսում MTV Video Music Awards 2010-ի պարգեւների հանձնման արարարողության ժամանակ: Լրակազմն ստեղծել Է դիզայներ Ֆրանկ Ֆեռնանդեսը: Նրա խոսքով՝ նյութն իրեն տրամադրել այն մսագործը, որը մթերք Է մատակարարում իր ընտանիքին:

Հագուստը ցուցադրվել Է Քլիվլենդի Ռոք-ն-ռոլի փառքի սրահում (Օհայոյի նահանգ): Այն դարձել Է Women Who Rock-ի ցուցադրանքի բաղկացուցիչ մասը, որը նվիրված Էր կնոջ դերին երաժշտական ինդուստրիայի զարգացման բնագավառում: Որպեսզի զգեստը պահպանվի, ստիպված այն նախ սառեցրել են, իսկ այնուհետեւ մշակել քլորակրով, ֆորմալդեհիդով եւ լվացամիջոցով:

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]