Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Թումո»-ի գործունեությունը նոր որակ կհաղորդի Արցախում երիտասարդների շրջանում մտավոր ներուժի զարգացմանը. ԼՂՀ նախագահ

«Թումո»-ի գործունեությունը նոր որակ կհաղորդի Արցախում երիտասարդների շրջանում 
մտավոր ներուժի զարգացմանը. ԼՂՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել են Ստեփանակերտում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը նշել է, որ նման կենտրոնի գործունեությունը նոր որակ կհաղորդի Արցախում երիտասարդների շրջանում մտավոր ներուժի զարգացմանը եւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման գործընթացին:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Հայ բարեգործական ընդհանուր միությանը, «Սիմոնյան» հիմնադրամին եւ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությանը հայրենանվեր այս նախաձեռնությունն իրականացնելու համար` նշելով, որ դա Արցախի հանրապետությունում մարդկային կապիտալի զարգացման գործում լավագույն ներդրումներից է:

Միջոցառմանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]