Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գյումրեցիներն այսօր նշում են «Գյումրու օր»-ը

Գյումրեցիներն այսօր  նշում են «Գյումրու օր»-ը

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրեցիները սեպտեմբերի 5-ին հերթական անգամ նշում են «Գյումրու օր»-ը: Ամենամյա տոնակատարության շրջանակներում նախատեսված են միջոցառումներ քաղաքի տարբեր թաղամասերում:

Ավանդական նշվող միջոցառումներից այս տարի կրկին կառանձնանան Հացի եւ Արհեստների փառատոնները: Միջոցառումներ տեղի կունենան քաղաքի մի շարք մշակութային օջախներում եւ հասարակական վայրերում, իսկ տոնակատարության մեկնարկն ազդարարվել է Գյումրու «Ջիվանու» փողոցից. փողոցը ոչ միայն ասֆալտապատվել է, այլ նաև հիմնանորոգվել է: Մոտ 4500 քառակուսի մետր տարածք ունեցող փողոցի համար քաղաքային բյուջեից հատկացվել է 57 մլն դրամ գումար, որի շրջանակներում կատարվել են ոչ միայն ասֆալտապատման ու հիմնանորոգման, այլ նաև եզրաքարերի տեղադրման աշխատանքներ: Փողոցի հանդիսավոր բացմանը ներկա հյուրերի համար կազմակերպվել էր թատերականացված պատկեր և հյուրասիրություն: Գյումրեցի հայտնի Պոլոզ Մուկուչը ԱԺ պատգամավորներին, մարզպետին ու քաղաքապետին, ինչպես նաև քաղաք այցելած մյուս հյուրերին ոչ միայն գյումրեցուն հատուկ հումորով, այլ նաև սառը գարեջրով դիմավորեց:

Տոնի շրջանակներում քաղաքում անցկացվող մյուս միջոցառումները մշակութային էին: Օրվա ընթացքում քաղաքի հյուրեը եղան «Ստիլ» և «Ասլամազյան քույրերի» պատկերասրահներում, ծանոթացան այստեղ կազմակերպված ցուցադրություններին: Պատանի երաժիշտ-կատարողների եւ պարային խմբերի մասնակցությամբ ուրախ մանկական միջոցառումներ տեղի ունեցան Երտասարդական պալատի և Գեղագիատական կենտրոնի մոտ, Բագրատունյաց պուրակում, Մուշ եւ Անի թաղամասերում: Միջոցառումներից անմասն չեն նաև թանգարանները, որոնք այցելուների համար պատրաստել են թանգարանային նմուշների, ֆիլմերի ցուցադրություն: Երեկոյան« ժամը 20-ին տեղի կունենա մեծ համերգային ծրագիր Գյումրու Կենտրոնական հրապարակում՝ սիրված երգիչ-երգչուհիների մասնակցությամբ« որի ավարտին սպասվում է հրավառություն:

«Գյումրու օր» միջոցառումը նշվում է 13-րդ անգամ: Նախկինում միջոցառումը նշվում էր հոկտեմբերին, սակայն հաշվի առնելով եղանակային պայմանները, այս տարի, ավագանու որոշմամբ, այն նշվեց սեպտեմբերին:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]