1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Armenia EXPO 2015» միջազգային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին

«Armenia EXPO 2015» միջազգային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում` Մերգելյան ինստիտուտի տարածքում, 2015 թ. սեպտեմբերի 18-20-ին  LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը և Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) միությունը կկազմակերպեն «Armenia EXPO 2015» 15-րդ միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունից:

«Armenia EXPO 2015» ցուցահանդեսային ֆորումը հանդիսանում է խոշորագույն միջոցառում ոչ միայն Հայաստանում, այլ ողջ տարածաշրջանում: Այն մի հարկի տակ է հավաքում տնտեսության տարբեր ճյուղերը ներկայացնող 100-ից ավելի կազմակերպություններ, որոնք կցուցադրեն տարբեր ապրանքներ և ծառայություններ:

Արտասահմանյան կազմակերպությունների հետաքրքրությունը մեծանում է Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների նկատմամբ, իսկ այս ցուցահանդեսը լավ հնարավորություն է նոր բիզնես կապեր հաստատելու համար:

Հանդիսանալով տարվա ամփոփիչ և կարևորագույն ցուցահանդեսը` «Armenia Expo 2015» ցուցահանդեսային ֆորումը մեծ իրադարձություն է տարածաշրջանում և այս տարի այն կլինի աննախադեպ թե իր ընդգրկման ծավալներով, թե աշխարհագրությամբ, որն անշուշտ իր դրական ազդեցությունը կթողնի Հայաստանի տնտեսության զարգացման աճի և միջազգային կապերի ամրապնդման գործընթացում:

Ցուցահանդեսի նպատակներն են՝ ապրանքների, ծառայությունների ներկայացում և նոր գործնական հարաբերությունների

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]