1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանն աշխարհում 43-րդն է տարեց մարդկանց կյանքի որակի ցուցանիշով

Հայաստանն աշխարհում 43-րդն է տարեց մարդկանց կյանքի որակի ցուցանիշով

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունն, ըստ աշխարհի 96 երկրներ ընդգրկած Global Watch Age Index 2015 զեկույցի, զբաղեցրել է 43-րդ տեղը տարեց մարդկանց կյանքի որակի ցուցանիշով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ զեկույցի` Հայաստանում բնակվող 50 տարեկանից բարձր անձանց 90,3 տոկոսը համարում են, որ իրենց կյանքը հոգեբանական բարեկեցության առումով  իմաստ ունի:

Գործազրկության մակարդակը 2013-2014 թվականների ընթացքում Հայաստանում ապրող 55-64 տարեկան քաղաքացիների շրջանում կազմել է 61,7 տոկոս: Ըստ զեկույցի` Հայաստանում զբաղվածության խնդրի լուծման ռազմավարության հիմնական մասը ուղղված է երիտասարդ աշխատողների ներգրավման վրա: ՀՀ-ում 60-նն անց քաղաքացիների մոտ 83,7 տոկոսը ունեն բարձրագույն կրթություն, ինչը նշանակում է, որ տարեց մարդկանց շրջանում կրթվածության առումով ՀՀ-ն լավ ցուցանիշներ ունի:

Զեկույցի համաձայն ՝ մինչև 2030 թվականը 60-նն անց ՀՀ քաղաքացիները կազմելու են բնակչության ընդհանուր թվի 23.8 տոկոսը:

Տարեցների համար ամենաբարենպաստ երկիրը Շվեյցարիան է, ամենաանբարենպաստը` Աֆղանստանն է:

Զեկույցում ներկայացված են նաև Վրաստանը (29-րդ տեղ) ու Թուրքիան (75-րդ տեղ):

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]