Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արփինե Հովհաննիսյանը հիմնավորեց, թե ինչու է ԱՆ-ն դեմ Էդմոն Մարուքյանի նախագծին

 Արփինե Հովհաննիսյանը հիմնավորեց, թե ինչու է ԱՆ-ն դեմ Էդմոն Մարուքյանի նախագծին

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը դեմ է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենս­դրա­կան նա­խաձեռնության կար­գով ներկա­յաց­րած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հա­յաս­­տանի Հանրա­պե­տու­թյան օրենքի նախագծին: Դրանով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ պատասխանատվություն սահ­մա­նե­լով իշխանությունը զավթելու, տարածքային ամբող­ջա­կանու­թյունը խախտելու կամ սահմանա­դրա­կան կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ արված հրապարակային հայտա­րա­րու­թյան կամ կոչի համար:

ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը պա­տաս­­­խա­նատ­վություն է նախատեսում իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջա­կա­նու­թյունը խախ­տե­լուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրա­պա­րա­կային կոչերի համար:

Անդրադառնալով նախագծով առաջարկվող փոփոխությանը՝ տարածքային ամբող­ջա­­կանության դեմ արված հրապարակային հայտարարությունը կամ կոչը քրեա­կա­նաց­նելու մասով, ՀՀ արդարադատության նախարարը նշեց, որ գործող քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախա­տես­վող հանցագործության օբյեկ­տիվ կողմը դրսևորվում է պետական իշխանությունը բռնու­թյամբ զավթելու, տարածքային ամբող­ջականությունը խախտելու և սահմանադրական կար­գը տապալելու հրապարակային կոչեր անե­լով:

«Կոչերը դրսևորվում են այնպիսի գործո­ղու­թյուններով, մարդկանց նկատմամբ այնպիսի ազդե­ցու­թյամբ, որոնց արդյունքում նրանց մեջ ցանկություն է առաջանում բռնությամբ զավթել իշխա­նու­թյու­նը: Այդպիսի գործողու­թյուն­ներ կարող են հանդիսանալ մարդկանց դիմելը, նրանց համոզելը, հրահրելը և այլն: Կոչերի նպա­տակն է համախմբել մարդկանց, ուղղություն տալ նրանց արարքներին, մղել նրանց պե­տա­կան իշխանությունը բռնությամբ զավթելուն, տարածքային ամբողջականությունը, սահմա­նա­­դրա­կան կարգը տապալելուն ուղղված արարքների կատարման: Այսինքն` գործող հոդ­վա­ծի դիս­պո­զի­ցի­ան արդեն իսկ քրեական պատասխանատվություն է նախատեսում տա­րած­քա­յին ամբող­ջա­կա­նու­թյունը խախտելուն ուղղված հրապարակային կոչերի համար, հետևա­բար այս մասով նախագծով առա­ջարկվող փոփոխության անհրաժեշտությունը բացակայում է»,«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին նշված է կառավարության սեպտեմբերի 10-ի նիստի օրակարգում ընդգրկված նախագծի հիմնավորման մեջ:

Միաժամանակ նշվում է, որ «հայտարարություն» և «կոչ» հասկացությունների միջև առկա է ող­ջամիտ տարանջատվածություն: Մասնավորապես, հայտարարության տեսքով արված քննադա­տու­թյունը չի կարող որակվել բռնության կոչ, որն անհամատեղելի է խոսքի ազատության իրավունքի հետ: «Հանցակազմի առկայության համար էական է, որ բռնության կոչերը հրապարակային բնույթ կրեն, այ­սինքն` լինեն բացահայտ և ընկալելի, ուղղված մարդկանց լայն շրջանակի` նրանց դրդելով բռնության կի­րառման: Վեճի առարկա դրույթների համատեքստում իրավունքի ամեն մի չարաշահում պետք է գնա­հատվի միայն ու միայն իրական սպառնալիքի և դրա կանխման անհրաժեշտության տեսանկ­յու­նից»,- ասված է ՀՀ ԱՆ հիմնավորման մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]