Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կստեծվի «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակ

Կստեծվի «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներն ու հասարակական, քաղաքական գործիչները հայտարարություն են տարածել «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակ ստեղծելու մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Ողջունելով Ֆրանսիական Հանրապետության «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի աջակցությունը՝ ազատ եւ ժողովրդավարական հասարակություն կառուցելու ու զարգացնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի եւ իշխանությունների գործադրած հետեւողական  ջանքերին,

Բարձր գնահատելով Ֆրանսիական Հանրապետության դերը ժողովրդավարական արժեքային համակարգի եւ հանրահայտ «Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն» սկզբունքների ամրագրման ու տարածման գործում,

Նպատակ ունենալով  խթանել Ղարաբաղի եւ Ֆրանսիայի բարեկամական հարաբերությունների զարգացումը,

Գիտակցելով Հարավային Կովկասի տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատման ու կայունության պահպանման անհրաժեշտությունը եւ դրանում ժողովուրդների միջեւ երկխոսության ու համագործակցության կարեւորությունը,

Մենք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասարակական, քաղաքական գործիչներս եւ  պատգամավորներս, հայտարարում ենք Ֆրանսիական Հանրապետության հետ «Ղարաբաղ-Ֆրանսիա» Բարեկամության շրջանակ ստեղծելու որոշման մասին»:

Հայտարարության ներքո ստորագրել են ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր  Արսեն Առստամյանը, ԱրՊՀ պրոռեկտոր, Վալերի Ավանեսյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավորներ` Վիտալի Բալասանյանը, Ժաննա Գալստյանը, Արթուր Թովմասյանը, Հայկ Խանումյանը, Լեռնիկ հովհաննիսյանը, Հովիկ Ջիվանյանը, «Ազատ Արցախ» հանր. թերթի լրագրող Ռուզան Իշխանյանը, SPFA կազմակերպ. Ստեփ. գրասենյակի ղեկավար Լիլիթ Մինասյանը և ԼՂՀ-ում Ֆրանսիայի «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչ Միշել Տանկրեզը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]