Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ներքին Գետաշենում մտադիր են վերականգնել գյուղի բազիլիկ եկեղեցին

Ներքին Գետաշենում մտադիր են վերականգնել գյուղի բազիլիկ եկեղեցին

ԳԱՎԱՌ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի Սուրբ Աստվածածին բազիլիկ եկեղեցին տասնամյակներ շարունակ ոչ միայն անտարբերության է մատնված, այլեւ կանգնել է իսպառ փլուզման շեմին` պահպանություն հայցելով թե հավատավոր գետաշենցիներից, թե պատկան մարմիններից: Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրեց Ներքին Գետաշենի գյուղապետ Կարո Գեւորգյանը, վաղուց ի վեր խոնարհված եկեղեցու վերականգնումը եւ պահպանումն արդեն մտնում է տեղական իշխանության օրակարգ այն բանից հետո, երբ հիմնովին կավարտվի գյուղի մեկ այլ կարեւորագույն պատմական հուշարձանի` Կոթավանքի վերականգնումը:

«Կոթավանքում այժմ ընթանում են գավթի եւ տարածքի բարեկարգման աշխատանքներ, մինչեւ տարեվերջ տեղի կունենա եկեղեցու օծումը եւ բացումը, որից հետո կձեռնարկենք նաեւ գյուղամիջում գտնվող բազիլիկ եկեղեցու վերականգնման գործը»,- հավաստեց գյուղապետը:

Ներքին Գետաշենի բազիլիկ եկեղեցին հիմնադրվել է 19-րդ դարի 40-50-ական թվականներին, Ալաշկերտից գաղթած եւ Սեւանի ավազանում վերաբնակված հայ ընտանիքների կողմից: Եկեղեցու պատերի եւ մուտքի շինարարության մեջ օգտագործվել են նաեւ մոտակա պատմական գերեզմանոցի գեղաքանդակ ու մեծարժեք խաչքարեր: Եկեղեցին Ներքին Գետաշենի բնակիչների համար հավատի տուն է ծառայել մինչեւ 20-րդ դարի 30-ական թվականները, երբ ԽՍՀՄ իշխանությունները բռնությամբ այն վերածել են կոլեկտիվ տնտեսության պահեստի: Հետո գերանածածկ ու հողածածկ շինությունը ժամանակի ընթացքում լքվել ու կանգնել է փլուզման եզրին: «Միջոցներ կփորձենք գտնել թե’ գյուղի բարերարների օժանդակությամբ, թե’ տեղական բյուջեից կամ այլ աղբյուրներից: Կանենք հնարավորը, որպեսզի լուծենք ոչ պակաս կարեւոր այս պատմական հուշարձանի վերականգնման ու պահպանության խնդիրը»,-հավաստեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am