Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՕՖ-ը Տավուշի մարզում բարեկարգել է մի շարք դպրոցների մարզահրապարակներ և դասասենյակներ

ՀՕՖ-ը Տավուշի մարզում բարեկարգել է մի շարք դպրոցների մարզահրապարակներ և 
դասասենյակներ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Բերդ քաղաքի ու հարակից սահմանամերձ գյուղերի դպրոցներում 3 մարզահրապարակ, 1 մարզադաշտ, երկու դասասենյակ պաշտոնապես սեպտեմբերի 17-ին ու 18-ին հանձնվելու են աշակերտներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՕՖ-ի հայաստանյան մասնաճյուղի հաղորդակցության բաժնից, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) 2013-ին մեկնարկած «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» 5-ամյա ծրագրի կրթական բաղադրիչի շրջանակներում վերանորոգված կամ կառուցված, նոր գույքով հագեցած մարզահրապարակներն ու դասասենյակները ավելի լավ պայմաններ են ստեղծում Բերդի տարածաշրջանի ավելի քան 1000 դպրոցականի համար:

ՀՕՖ-ի ծրագրի շրջանակներում արդեն ավելի քան 10 դպրոց ու մանկապարտեզ է աջակցություն ստացել: Այս տարի դրանց թիվը մեծանալու է:

Մասնավորապես, Բերդի թիվ 1 դպրոցում վերանորոգվել ու նորովի կահավորվել է ռազմագիտության դասասենյակը, որը անվանվել է ազատամարտիկ Վահան Բաղդասարյանի հիշատակին: Վահանը 10-րդ դասարանում զոհվել է հակառակորդի կրակից՝ պաշտպանական դիրքեր զինամթերք մատակարարելու ժամանակ: Նախկինում ՀՕՖ-ի միջոցներով վերակառուցվել էր նաեւ դպրոցի մարզահրապարակն ու ֆիզկուլտուրայի դահլիճը: Դպրոցին տրամադրվել էր նաեւ անհրաժեշտ սպորտային գույք:

Մարզահրապարակ եւ սանհանգույց է կառուցվել նաեւ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցում: Վերակառուցվել է Պառավաքար գյուղի մարզահրապարակը, ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել դպրոց խմելու ջրագիծ անցկացնելու համար:

Միանգամայն նոր մարզադաշտ է կառուցվել ու խոտածածկով ապահովվել Բերդի ավագ դպրոցում: Քաղաքի թիվ 4 դպրոցում վերանորոգվելուց հետո մասնակի կահավորվել է խոհանոցը, սեղանի թենիսի սենյակը: Կառուցվել է նոր սանհանգույց: Գեղեցիկ, նոր ու հարմարավետ բասկետբոլի եւ ֆուտբոլի մարզադաշտ է կառուցվել Բերդի թիվ 3 դպրոցի աշակերտների համար:

Շինարարական աշխատանքներ են ընթանում նաեւ Այգեպար համայնքում, ինչի շնորհիվ սահմանամերձ գյուղի դպրոցականները կմարզվեն նոր խաղահրապարակում:

Թե՛ Բերդ քաղաքի, թե՛«Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրում ընդգրկված գյուղերի կրթական որոշ հաստատություններում դեռ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, որոնք կավարտվեն տարեվերջին՝ համալրելով սահմանամերձ մարզում գրանցած հաջողությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]