1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պետությանը Շիրակի մարզի համայնքների անցած տարիների պարտքը կազմում է շուրջ 25 մլն դրամ

Պետությանը Շիրակի մարզի համայնքների  անցած տարիների պարտքը կազմում է շուրջ 25 մլն դրամ

ԳՅՈՒՄՐԻ,18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի մի շարք համայնքներ  պետությանը պարտք  են  անցած տարիներին ստացած սերմնացուի համար: Մարզն ընդհանուր այս առումով պետությանը անցած տարիներից պարտք է շուրջ 25 մլն դրամ գումար: Ի հավելումն այս գումարի, պետք է վճարվի նաև այս տարվա 300 մլն դրամ գումարը՝ 2014 թվականին տրամադրված 1900 տոննա սերմնացուի համար:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը՝  փաստելով, որ   նախորդ տարիների պարտք ունեցող համայնքերին այս տարի  հացահատիկի սերմացու չի տրամադրվի: «Հիմա խիստ ռեժիմ է սահմանված պարտքերի հավաքագրման առումով՝ համայնքները մուծում են անցած տարվա գումարը, նոր ստանում այս տարվա սերմնացուն. մուծում են 10 տոննա՝ ստանում նույնքան: Մենք զգում ենք արդեն, որ 300 մլն դրամ գումար հավաքագրել հեշտ չէ, այդ իսկ պատճառով այս ռեժիմով ենք սկսել աշխատել,  իսկ այն համայնքները, որոնք նախորդ տարիներից կուտակված պարտքեր ունեն, չեն ստանա այս տարվա սերմնացուն»,-նշեց պատասխանատուն՝ ավելացնելով, որ կան համայնքներ, որոնց պարտքը բավական մեծ է, օրինակ՝ Մարմաշենը, Իսահակյանը, Սարակապը: Դրանց թիվը հասնում է 10-ի:

«Այս պահին մենք այս պարտքը վերադարձնելու համար այլ քայլերի դեռ չենք դիմում՝ թողնելով, որ այդ համայնքների բնակիչներն իրենք զգան սխալն ու վերադարձնեն ստացած սերմնացուի համար պահանջվող գումարը: Հուսով ենք, որ այս ամիս, հաշվի առնելով, որ բերքահավաքն ավարտված է, այդ պարքերը համայնքները կմարեն: Նույնիսկ մեկ տնտեսության պարտքի համար, պատասխանատու է ողջ համայնքը»,-նշեց Մովսես Մանուկյանը:

ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման 2010-2015  ծրագիր»-ը մեկնարկել է 2011 թվականից: Շիրակում կան համայնքներ, որոնք նույնիսկ 4 տարի առաջվա պարք են կուտակել:   Ի տարբերություն սերմնացուի, որը պետության կողմից  տրամադրվում է հաջորդ տարի գումարի մարման պայմանով, դիզելային վառելանյութն ու պարարտանյութը տրամադրվում են նախնական վճարումից հետո: 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]