Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Պետական միջոցներով ճանապարհներ կնորոգվեն Գյումրիում, Արթիկում և Մարալիկում

Պետական միջոցներով ճանապարհներ կնորոգվեն Գյումրիում, Արթիկում և Մարալիկում

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական միջոցներով 2015 թվականին ճանապարհներ կնորոգվեն Գյումրիում, Արթիկում և Մարալիկում: Մարզի «Հրատապ խնդիրների լուծման 6-րդ» ծրագրի շրջանականերում Շիրակի մարզում կնորոգվի 10 ճանապարհ: Ծրագրի շրջանակներում միայն երեք փողոց կնորոգվի մարզկենտրոնում, մեկական ճանապարհ՝ Մարալիկում և Արթիկում: Բացի 3 փողոցների նորոգման աշխատանքներից, Գյումրիում կբարեկարգվի դեպի ճգնաժամային կառավարման կենտրոն տանող հատվածը: Այս ծրագրով կնորոգվի նաև Հառիճ-Նահապետավան ճանապարհը, ճանապարհի մի փոքր հատված Ամասիայում,  փոսային նորոգման աշխատանքներ կիրականացվեն Փանիկում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճանապարհաշինության, կապի և տրանսպորտի բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը, «Հրատապ խնդիրների լուծման 6-րդ» ծրագրի  շրջանակներում ճանապարհաշինության համար հատկացված գումարը կազմում է շուրջ 300 մլն դրամ:

Փողոցների ընտրությունն իրականացվել է հաշվի առնելով համայնքների առաջարկները:  «Այս ծրագիրն ամբողջությամբ քննարկվել է համայնքներում և ինչպես նաև Շիրակի մարզպետի հետ, որից հետո նոր կազմվել է ծրագիրն ու ներկայացվել ՀՀ կառավարությանը: Հատկացվել են համապատասխան ֆինանսական միջոցներ այն ճանապարհահատվածների համար, որոնք առաջարկվել են և՛ համայնքների ղեկավարների, և՛ մարզպետի կողմից»,-նշեց Խաչատուր Խնձրցյանը:

Աշխատանքերը կմեկնարկեն առաջիկա օրերի ընթացքում: Այս տարի ծրագիրը մեկնարկեց նախորդ տարիների համեմատ մի փոքր ուշ, սակայն պատասխանատուն վստահեցնում է, որ դա աշխատանքների ընթացքի վրա չի ազդի: «Բնականաբար, պետք է աշխատենք, որ ուշ մեկնարկն ու  եղանակային պայմանները  չազդեն ժամկետների և որակի վրա»,-նշեց Խաչատուր Խնձրցյանը՝ հավաստիացնելով, որ աշխատանքները կավարտվեն ժամանակին և պատշաճ որակով:

Այս պահին մարզում բացի «Հրատապ խնդիրների լուծման 6-րդ» ծրագրով իրականացվելիք աշխատանքերից, այլ ծրագրերով ճանապարհաշինական աշխատանքներ չեն իրականացվում: 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]