1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վարդենիկցի շրջանավարտները հարազատ կրթօջախում հանդիպեցին 41 տարի անց

Վարդենիկցի շրջանավարտները հարազատ կրթօջախում հանդիպեցին 41 տարի անց

ԳԱՎԱՌ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի Ռիչարդ Հովհաննիսյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի 1973-1974 թվականի շրջանավարտները հարազատ կրթօջախում հանդիպեցին իրենց բաժանումից 41 տարի անց: Դասղեկ Ալինա Հովսեփյանի գլխավորությամբ բաց դասն անցկացվեց ավարտական տարվա դասասենյակում` 33 աշակերտների եւ նրանց ամուսինների կամ կանանց մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիկ գյուղի Ռիչարդ Հովհաննիսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Ժորա Ղումաշյանն, առավոտվանից սկսված բաց դասը տեւեց մինչեւ կեսգիշեր` վերածվելով հուզումնալից ակնթարթների, անկրկնելի հիշողություններով լի տոնախմբության, վերհիշումների անվերջ շարանի, ոգեկոչման, կորուսյալ ընկերների հիշատակի առջեւ խոնարհումի եւ խնկարկումի արարողության: «Մեր դասարանի 39 աշակերտներից 6-ն են դժբախտաբար հրաժեշտ տվել երկրային կյանքին: Մնացած 33-ը, իրենց կողակիցների հետ, մասնակցեցին բաց դասին` ժամանելով ինչպես արտերկրից, այնպես էլ Երեւանից կամ Հայաստանի տարբեր մարզերից: Հավաքվածների թվում են Արցախյան ազատամարտի բովով անցած Աշոտ Մինասյանը, Արտակ Մուշեղյանը, Սամվել Մարտիրոսյանը եւ ՀՀ ՊՆ աշխատակից, գնդապետ Գագիկ Հակոբյանը, երկարամյա մանկավարժներ, շինարարներ կամ հողագործներ, պետական ու հանրային ծառայողներ, ովքեր այսօր էլ շարունակում են իրենց հանրօգուտ, հայրենանվեր աշխատանքը: Մեր դասասենյակում բացվեց ու ընդարձակվեց հուշերի կծիկը. վերհիշեցինք մեր դասերը, մեր կորուսյալ դասընկերներին եւ ուսուցիչներին, չարաճճիությունները, տպավորիչ դասերն ու դրվագները: Հիմնականում վերհիշումները հնչում էին արցունքախառը ժպիտների միջից: Կարոտն անհագ էր, համադասրանցիներս, որոնցից շատերը դպրոցն ավարտելուց 41 տարի անց առաջին անգամ էին եկել հարազատ կրթօջախ, իրենց անհուն կարոտն էին արտահայտում յուրաքանչյուր անկյան, պատի, դռան, անգամ պոկված ծեփի` այն ամենի  հանդեպ, ինչը սեր է արթնացնում մեր ուսումնական տարիների հանդեպ: Դասղեկով ու դասարանի աշակերտներով այցելեցինք Իշխանավանքի գերեզմանոց եւ հարգանքի տուրք մատուցեցինք այնտեղ ամփոփված մեր համադասարանցիների շիրիմներին: Բաժանումն անչափ դժվար էր»,- նշեց դպրոցի տնօրենը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]