1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գեղարքունիքում մեկնարկեց «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթի տարածքային փուլը

Գեղարքունիքում մեկնարկեց «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթի 
տարածքային փուլը

ԳԱՎԱՌ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզում մեկնարկեցին «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթի տարածքային փուլի մրցումները: Տարածքային փուլը մեկնարկեց Գավառի տարածաշրջանի մրցումներով, որոնց մասնակցեցին տարածաշրջանի ութ մանկապարտեզների թիմերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի  կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության  Մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, ՀՀ Նախագահի մրցանակի համար անցկացվող այս մրցումները հանրապետությունում անցկացվում են առաջին անգամ եւ ընդգրկված են «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի շրջանակներ: Գավառի տարածաշրջանի մրցումներն անցկացվեցին վեց մարզաձեւերում` փոխանցումավազք` արգելքների հաղթահարումով, խաղային փոխանցումավազք, անցում մարզական օղակների միջով, խաղային փոխանցումավազք` թենիսի գնդակով, հավաքիր «Հաղթանակ» բառը եւ նետումներ նշանակետին: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված էին հնգական տղա եւ նույնքան աղջիկ: Համառ պայքարի արդյունքում առաջին տեղը գրավեց Գավառի թիվ 7 մանկապարտեզի թիմը, 2-րդ տեղը` Նորատուսի  եւ 3-րդը` Սարուխանի թիվ 1 մանկապարտեզների թիմերը: Հաղթող մանկապարտեզներին մարզական գույք ձեռքբերելու նպատակով հանձնվեց դրամական խրախուսանք` 1-ին տեղի համար` 100 հազար, 2-րդ տեղի համար` 80 հազար եւ 3-րդ տեղի համար` 60 հազար դրամ: «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթի մարզային փուլին կմասնակցեն միայն առաջին տեղ գրաված թիմերը: Նույն աղբյուրի հավաստմամբ` Վարդենիսի, Սեւանի, Մարտունու եւ Ճամբարակի տարածաշրջաններում մրցումները կավարտվեն սեպտեմբերի 30-ին:

 Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]