Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Գրական Տապան 2015» միջազգային փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 21-29-ին

«Գրական Տապան 2015» միջազգային փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 21-29-ին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենամյա «Գրական Տապան 2015» միջազգային փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 21-29-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փառատոնի կազմկոմիտեից, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող «Գրական Տապան»-ի այս տարվա կարգախոսն է «Խոսքը` հանուն կյանքի». որևէ հասարակության, հանրության մեջ ապրող գրողը մերօրյա իրականության մարտահրավերներին ամեն օր պատասխանելու, իր ձայնը լսելի ու հասանելի դարձնելու խնդիր ունի:

«Գրական Տապան»-ը մասնակից գրողների համար այդ հարթակի պատվախնդիր դերն է ստանձնում և ավելի քան 40 գրողի համար դառնում հարթակ` բարձրաձայնելու հանուն կյանքի, հանուն ճշմարտության, հանուն բարձրորակ գրականության:

 Փառատոնի մասնակիցներից են ամերիկահայ գրող, վիպասան Քրիս Բոհջալյանը, ռումինահայ գրող և քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանը, հոլանդացի գրող Յոկե վան Լեուվենը, չինացի պոետ, թարգմանչուհի Մինգ Դին, իսրայելցի պոետ Ամիր Օրը, իտալացի Կլաուդիո Պոցցանին և այլք: 

Փառատոնի բացման արարողության բացօթյա ձևաչափը նպատակ ունի առավելագույնս հանրայնացնելու փառատոնը` գրողների շփման այս հարթակը հասանելի դարձնելով հանրության լայն շրջանակների համար: Այսպիսով, «Խոսքը` հանուն կյանքի» կարգախոսը շրջանառելի կդառնա տարբեր տարիքի ընթերցողների, մշակույթի սիրահարների շրջանում:

 «Գրական Տապան 2015» փառատոնը կներառի գրքերի շնորհանդեսներ (Քրիս Բոհջալյան` «Ավազե ամրոցի աղջիկները», Յոկե Վան Լեուվեն` «Ծի՜վ», Վահե Գոդել` «Ինչ ասել այս մարմնի մասին...»), քննարկումներ (Վարուժան Ոսկանյան`«Շշուկների մատյան»), ընթերցումներ, կլոր սեղաններ, վարպետության դասեր։ Քառասուն գրողներ Հայաստանից եւ աշխարհի 18 երկրներից` Իտալիա, Ավստրիա, Ալբանիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Իսրայել, Իրան, Կանադա, ԱՄՆ, Չինաստան, Էստոնիա, Գերմանիա, Բելգիա, Հորդանան, Հոլանդիա, Շվեյցարիա, Չեխիա, Ռումինիա, փառատոնի օրերին հնարավորություն կունենան այցելելու Հայաստանի մշակութային-պատմական հուշարձաններ:  

Փառատոնն իրականացնում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպությունը (ԱՕԿՍ)` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:



 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]