Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գերմանիայի կառավարությունը սիրիացի փախստականների աջակցության համար 20 մլն եվրո կհատկացնի

Գերմանիայի կառավարությունը սիրիացի փախստականների աջակցության համար 20 մլն եվրո կհատկացնի

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնային հանրապետության կառավարությունը սիրիացի փախստականներին կհատկացնի անհետաձգելի օգնություն 20 մլն եվրոյի չափով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման հարցերի նախարար Գերդ Մյուլերը` Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում:

«Դա թույլ կտա երեք ամսով սննդամթերքով ապահովել մոտ 500 հազար սիրիացի փախստականների մերձավորարեւելյան տարածաշրջանում: Հույս ունեմ, որ այլ երկրներ եւս կհետեւեն մեր օրինակին»,- ասել է նախարարը:

Միջոցները փախստականներին կտրամադրվեն ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի շրջանակներում: Մյուլերը հայտնել է, որ իր ղեկավարած նախարարությունն այս պահին զբաղված է Ծրագրի` մոտ մեկ մլրդ եվրոյի տեղաբաշխմամբ, որպես փախստականների համար ուղղակի աջակցություն: Նա կոչ է արել միջազգային հանրությանը հաղթահարել ՄԱԿ-ի Ծրագրում միջոցների` գոյություն ունեցող պակասը:

«Մենք չենք կարող ընդունել այն փաստը, որ տեղում սննդամթերքով ապահովող ՄԱԿ-ի այս կազմակերպության միջոցները սպառվում են»,- ասել է նախարարը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]