Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հունգարիան զորքեր է տեղակայել Խորվաթիայի հետ սահմանին. ԶԼՄ-ներ

Հունգարիան զորքեր է տեղակայել Խորվաթիայի հետ սահմանին. ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարական զինված ուժերի զորամիավորումները տեղակայվել են Խորվաթիայի հետ սահմանին, սահմանային գոտում տեսանելի են ռազմական ավտոշարասյունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնում է խորվաթական «Յուտարնի լիստ» թերթը:

Պարբերականի տեղեկություններով, մի քանի հարյուր փախստականներ գտնվում են Հունգարիայի և Սլովենիայի սահմանային անցումների մոտ` չեզոք տարածքում: Սերբիայի հետ սահմանային անցումները, որոնք Խորվաթիան փակել է հինգշաբթի երեկոյան, նախկինի նման փակ են: Գործում է միայն մեկը` Բայակովո-Բետրովցին, որի առաջ ավտոմեքենաների հսկայական հերթ է կուտակվել:

Խորվաթիայի ՆԳՆ տվյալներով, նախորդ օրվա ընթացքում փախստականներով 28 ավտոբուս է ուղղվել հունգարական սահմանի ուղղությամբ: Մոտ հազար մարդ տեղափոխվել է գնացքով: Միգրացիոն ճգնաժամի սկզբից Խորվաթիա է ժամանել մոտ 21000 փախստական:

Ինչպես հաղորդում է «Յուտարնի լիստ»-ը, գնացքից, որը փախստականներին տեղափոխել է հունգարական սահման, նրանք շարժվել են դեպի Հունգարիա տանող անօրինական անցումի ուղղությամբ: Պարբերականի տվյալներով, վերջին երկու օրերի ընթացքում այս ճանապարհով Հունգարիա է անցել մոտ 5000 մարդ: Պարբերականը նշում է, որ փախստականների համար գլխավոր թշնամին այս պահին եղանակն է.գիշերվա ընթացքում անձերեւ էր տեղում, ջերմաստիճանն ընկել է, իսկ մարդկանց մեծ մասը գիշերն անց է կացրել բաց երկնքի տակ:

Սլովենական ոստիկանության տվյալներով, Խորվաթիայից այս երկիր է անցել ավելի քան 2000 մարդ, նրանց կեսը` նախորդ մեկ օրվա ընթացքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]