1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վահան Բաբայանը ԵԽԽՎ-ի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վրա

Վահան Բաբայանը ԵԽԽՎ-ի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից 
հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վրա

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Վահան Բաբայանը վեհաժողովի մեկնարկած նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել, որում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածություն ստեղծելու ադրբեջնական կողմի սադրիչ գործողություններին:

Պատգամավորն ընդգծել է, որ Ադրբեջանը, խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը, վերջին շրջանում ավելացրել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը ոչ միայն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, այլ նաև Տավուշի մարզի սահմանապահ դիրքերի և սահմանամերձ համայնքների ուղղությամբ ` օգտագործելով նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ: Նա նշել է, որ ադրբեջանական կողմի սադրիչ քայլերի հետևանքով Տավուշի մարզում երեք քաղաքացիական անձ է զոհվել, իսկ Լեռնային Ղարաբաղում զոհվել է 4 հայ երիտասարդ, ովքեր գտնվել են առաջին գծից 5 կիլոմետր հեռավորության վրա:

«Նման սադրիչ գործողություններով Բաքուն ցույց է տալիս, որ անտեսում է իր իսկ ստանձնած պարտավորությունները: Սա Ադրբեջանի իշխանությունների հերթական անհաջող փորձն է շեղելու միջազգային հանրության ուշադրությունն այդ երկրում մարդու իրավունքների կոպիտ խախտումներից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է պատգամավորը: Վահան Բաբայանը նշել է, որ Ադրբեջանի նման գործողությունները հետևանք են միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքին, ինչն Ադրբեջանին ազատություն է տալիս իր գործողություններում, որն էլ հանգեցնում է մարդկային կորուստների:

«Ադրբեջանը շարունակաբար մերժում է կողմերի միջև վստահության մեխանիզմների ձևավորման վերաբերյալ բոլոր առաջարկներն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են իրադրության կայունացմանը»,- հավելել է Բաբայանը: Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ Հայաստանն արդեն ընդունել է հակամարտության գոտում հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմ ներդնելու առաջարկը, իսկ Ադրբեջանի հետ այդ հարցը դեռևս քննարկվում է:

Պատգամավորը վեհաժողովին կոչ է արել ուշադրություն դարձնել Ադրբեջանի վարքագծին, քանի որ հենց Ադրբեջանն է պարբերաբար խախտում հրադադարի ռեժիմը և հենց Ադրբեջանի վրա է ընկնում դեպքերի հետագա զարգացման պատասխանատվությունը: Եզրափակելով ելույթը` Վահան Բաբայանը հավելել է, որ հայկական բանակը լիովին ունակ է պաշտպանել հայրենիքի սահմանները, ինչնվ ապացուցել է բազմաթիվ անգամներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]