1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գյումրու և Սիանի տեխնոլոգիական կենտրոնները Համագործակցության հուշագիր են ստորագրել

Գյումրու և Սիանի տեխնոլոգիական կենտրոնները Համագործակցության հուշագիր են ստորագրել

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գյումրու և Սիանի (Չինաստան) տեխնոլոգիական կենտրոնների միջև կնքնվել է համագործակցության հուշագիր:  

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հոկտեմբերի 1-ին  Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնին հանձնեց Չինաստանի Սիան քաղաքում կնքված հուշագիրը, որով համագործակցության հիմք է դրվում Գյումրիի «Տեխնոլոգիական կենտրոն»-ի և Սիանի «Ծրագրային ապահովման պարկ»-ի միջև: Երկու երկրների տեխնոլոգիական կենտրոնների միջև հուշագիրը կնքվել էր սեպտեմբերի 25-ին, Չինաստանի Սիան քաղաքում կայացած տնտեսական ֆորումի ընթացքում« որի մասնակցել էին Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանն ու քաղաքապետարանի մշակույթի ու երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանը:

Սիանի «Ծրագրային ապահովման պարկ»-ը ստեղծվել է 1998 թվականին և հանդիսանում  տեղեկատվական տեխնոլոգիաների Չինաստանի 10 լավագույն կենտրոններից մեկն է: Այն համագործակցում է Սիանի 1620 ձեռնարկությունների և նրանց 150 հազար աշխատակիցների հետ:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունեց ու շնորհավորեց տեղեկատվական կենտրոնի պատասխանատուներին՝ միաժամանակ ընդգծելով, որ կնքված հուշագիրը մեծ հնարավորություններ է տալիս Տեխնոլոգիական Կենտրոնին և դրանով նաև Գյումրիին:

 «Չինաստանը տնտեսական առումով հզորագույն երկրներից մեկն էտեղեկատվական տեխնոլոգիաների մասով հզոր ավադույթ ու զարգացում  ունի: Մենք, հավասարության սկզբունքի հիմա վրա օգտագործելով իրենց առաջնային մուտքն ու փորձառությունը, կհամագործակցենք իրենց հետ և, ինչու ոչ, հայկական կողմն էլ կփորձի իր նորությունները փոխանցել չինական կողմին: Կարծում եմ՝ համագործակցությունը կստացվի: Թեև հուշագիրը միայն համագործակցություն  է նախատեսում տեղեկատվական տեխնոլոգիաների մակարդակով, բայց հետագայում, հուսով եմ, որ նաև հնարավորություն կունենանք համագործակցել  այլ ոլորտներում»,- «Արմենպրես»-ին հայտնեց Գյումրու տեխնելեգիական կենտրոնի բիզնես-զարգացման մենեջեր Հրայր Արամյանը:

 2015 հունիսի 8-ին  Գյումրիում կայացավ Գյումրի-Սիան ֆորումը« որի շրջանակներում Գյումրին և Սիանը դարձան քույր քաղաքներ՝ ստորագրելով բազմակողմանի համագործակցության վերաբերյալ հուշագիր: Այդ հուշագրի ստորագրումից հետո Գյումրու և Սիանի տեխնոլոգիական կենտրոնների միջև Համագործակցության հուշագիրը  առաջին տեսանելի քայլը կարելի է համարել քույր քաղաքների գործակցության ոլորտում:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]