Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գյումրին և Սիանը կիրականացնեն մշակութային համագործակցության ծրագրեր

Գյումրին և Սիանը կիրականացնեն մշակութային համագործակցության ծրագրեր

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրին և Սիանը (Չինաստան) մշակութային համագործակցության ծրագրեր կիրականացնեն: Հոկտեմբերի վերջին Սիան կմեկնեն գյումրեցի դուդուկահարները՝ մասնակցելու Չինաստանում կայանալիք երիտասարդական երաժշտական փառատոնին:  Այս մասին հոկտեմբերի 1-ին Գյումրու քաղաքապետարանում կայացած հանդիպման ժամանակ նշեց քաղաքապետարանի մշակույթի ու երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանը, ով Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանի հետ միասին սեպտեմբերին մասնակցել էր Չինաստանի Սիան քաղաքում կայացած տնտեսական ֆորումին:

Սա կլինի մշակութային համագործակցության առաջին  քայլը, որից հետո հնարավոր է նաև համագործակցություն երաժշտական դպրոցների միջև: Այս մասին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«Սիանում մշակույթի պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում չինացի գործընկերները նշեցին, որ կարիք կա Սիանում հայկական մշակույթի ներկայացման և, դրվեց հայկական խմբերի Սիան մեկնելու խնդիրը: Առաջինը կմեկնեն դուդուկահարները՝ փառատոնին մասնակցելու համար, ապա Գյումրու լարային քառյակը: Սիանում նախատեսված է կազմակերպել Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցի սաների աշխատանքների ցուցադրություն: Մեր կողմից էլ եղավ առաջարկություն` չինական պարային խմբերի Հայաստանում համերգներ ունենալու վերաբերյալ»,- նշեց Արտուշ Մկրտչյանը:

2015 հունիսի 8-ին  Գյումրիում կայացավ Գյումրի-Սիան ֆորումը« որի շրջանակներում Գյումրին և Սիանը դարձան քույր քաղաքներ՝ ստորագրելով բազմակողմանի համագործակցության վերաբերյալ հուշագիր:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]