Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երանոսի գյուղապետը մեծարել եւ պարգեւատրել է համայնքի 113 տարեկան բնակչին

Երանոսի գյուղապետը մեծարել եւ պարգեւատրել է համայնքի 113 տարեկան բնակչին

ԳԱՎԱՌ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բնակչուհի,113 տարին բոլորած Դուրմեն Փինաչյանը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ արժանացել է կրկնակի մեծարման եւ պարգեւի. Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանից ստացված պարգեւից բացի, Դուրմենը դրամական պարգեւ ստացավ նաեւ Երանոսի գյուղապետ Ապետնակ Մովսեսյանից: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` համայնքի ղեկավարը եւ աշխատակազմի անդամներն այցելեցին Դուրմեն Փինաչյանին, ով ապրում է իր որդի Օնիկի, հարսի եւ թոռների հետ` վայելելով ընտանեկան անդորր եւ անհոգ ծերություն:

Անձամբ հանձնելով դրամական պարգեւը` համայնքի ղեկավարը առողջություն ու հետագա ուրախ կյանք մաղթեց տարեց կնոջը: «Դուրմենը եղել է տնային տնտեսուհի, ունեցել հինգ երեխա, 12 թոռ, բազմաթիվ ծոռներ: Ընդ որում, վերջին զավակին` Օնիկ Փինաչյանին, Դուրմենն ունեցել է 53 տարեկան հասակում: Նրա կյանքը հիմնականում եղել է տքնանք ու արարում` արժանի ամենայն հարգանքի ու խոնարհումի»,- նշեց համայնքի ղեկավարը:

«Նա մեր սրբությունն է, մեր բազմաչարչար մայրը, որի ապրած ամեն պահի համար դողում ենք ընտանիքով: Մորս շնորհիվ մենք մեզ որբ չենք զգում, թեեւ տասնամյակներ առաջ զրկվել ենք մեր հորից: Վերջերս խամրել է նրա հիշողությունը, բայց դեռ պահպանում է առողջությունը: Թող երկար ապրի նա, քանզի մայրը տարիք չունի, նա միշտ մայր է»,- ասաց Օնիկ Փինաչյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]