Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արփինե Հովհաննիսյանն ու Տանյա Ռադոչայը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության բարելավման հարցը

Արփինե Հովհաննիսյանն ու Տանյա Ռադոչայը քննարկել են երեխաների իրավունքների 
պաշտպանության բարելավման հարցը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության և UNICEF-ի հայաստանյան գրասենյակի միջև առկա համագործակցության մակարդակն ու համատեղ իրականացված ծրագրերի կարևորությունը:

Արփինե Հովհաննիսյանն այդ համատեքստում ընդգծել է 2015թ-ին երկու կառույցների միջև ստորագրված համաձայնագիրը, որի շրջանակում Արդարադատության նախարարությունն իրականացնում է «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագիրը: «Կարծում եմ՝ Արդարադատության նախարարությունն այս բնագավառում համակարգման գործառույթ իրականացնելու պատասխանատվություն պետք է ստանձնի»,- ասել է արդարադատության նախարարը՝ այդ հարցում ակնկալելով UNICEF-ի հայաստանյան գրասենյակի աջակցությունը:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչան շնորհավորել է նախարարին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և երեխաների համար արդարադատության մատչելիության ոլորտում նախարարության կողմից համակարգողի գործառույթ իրականացնելու հարցում հայտնել իր համաձայնությունն ու աջակցությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երեխաների առևանգմանն ու որդեգրմանը վերաբերող օրենսդրությունում և ենթաօրենսդրական ակտերում փոփոխություն կատարելու, ինչպես նաև օրենքի հետ առնչված երեխաների համար կրթական ու մշակութային համատեղ ծրագրեր իրականացնելու, նրանց վերականգնողական այլ նախաձեռնություններում ներգրավելու հարցերում համագործակցության հնարավորությունները:

Վերահաստատելով փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամությունը՝ արդարադատության նախարարն ու UNICEF-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը խոստացել են գործուն ջանքեր ներդնել երեխաների իրավունքների պաշտպանությունը բարելավելու հարցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]