Ռոուհանի. Իրանը պատրաստ է համագործակցել Եվրոպայի հետ ահաբեկչության դեմ պայքարում
16:17, 4 Հոկտեմբեր 2015
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը պատրաստ է համագործակցել Եվրոպայի հետ ահաբեկչության դեմ պայքարում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին` Թեհրանում աշխատանքային այցով գտնվող Խորվաթիայի խորհրդարանի խոսնակ Իոսիպ Լեկոյի հետ հանդիպման ընթացքում:
«Այսօր բռնությունն ու ահաբեկչությունը վարակիչ հիվանդություն է, որն արդեն թափանցել է Եվրոպա: Հետեւաբար, այս երեւույթի վտանգավորությունը պետք է բոլորը գիտակցեն»,- ասել է նա:
Ռոուհանին նշել է, որ ներկայումս Իրանն արդյունավետ պայքար է մղում ահաբեկչության դեմ, եւ Թհրանը պատրաստ է այս ոլորտում համագործակցել բոլոր, այդ թվում` Եվրամիության անդամ երկրների հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում