Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայ գիտնականները հնարավորություն կունենան գրեթե անսպառ ֆինանսական միջոցներ ստանալ

Հայ գիտնականները հնարավորություն կունենան գրեթե անսպառ ֆինանսական միջոցներ 
ստանալ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գիտնականները հնարավորություն կունենան գրեթե անսպառ ֆինանսական միջոցներ ստանալ իրենց բարձրակարգ նախագծերի համար:  Այս մասին հոկտեմբերի 5-ին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

«Հայաստանն այն երկրներից է, որոնք գրեթե ավարտել են «Հորիզոն-2020» ծրագրին միանալու բանակցային գործընթացը: Մենք ավարտել ենք բանակցությունները Բրյուսելից իմ գործընկերոջ հետ՝ Հայաստանի ֆինանսական պայմանների հետ կապված, ըստ որոնց մենք միանալու ենք այդ համաձայնագրին: Երկու օր առաջ ստացանք լուր. Հայաստանի ծրագրին մասնակցության մուտքավճարը իջել է ևս 5%-ով», - ասաց Արմեն Աշոտյանը:

ԿԳՆ նախարարը մանրամասնեց, որ արդյունքում Հայաստանը այս պահին ստացել է «Հորիզոն-2020» ծրագին միանալու 75% զեղջ:

«Սա նշանակում է, որ մոտ ապագայում մեր գիտնականները կունենան շատ լավ հնարավորություններ` «վճարելով էկոնոմ դասի տոմս» վեց տարի աշխատել բիզնես դասի պայմաններում՝ հաշվի առնելով եվրոպական ֆոնդերի գրեթե անսպառ հնարավորությունները, որոնք տրամադրվում են պրպտող գիտնականներին»,- նշեց Արմեն Աշոտյանը և վստահություն հայտնեց, որ գիտնականները  ավելի շատ գումար են բերելու երկիր իրենց ծրագրերի իրականացման համար, քան պետության կողմից ծրագրին մասնակցելու համար վճարվող գումարն է:

Որքան էլ այսօր գիտնականները բողոքեն, որ պետական ֆինանսավորումը քիչ է, որն իսկապես քիչ է, սակայն պետությունը գումար է գտնում, մուծում եվրոպական ֆոնդերին միանալու մուտքավճարը:

«Հորիզոն-2020»-ը հետազոտության և նորարարարությունների իրագործման եվրոպական ծրագիր է: Ծրագրի նպատակն է ապահովել եվրոպական չափանիշներին համապատասխան գիտելիք և տեխնոլոգիաներ՝ հնարավորություն ընձեռելով ավելի արդյունավետ աշխատելու հանրության և մասնավոր հատվածների հետ, վերացնելու նորարարության ոլորտում հասարակության առջև ծագած մարտահրավերները: Ամբողջ Եվրոպայում ծրագրի իրականացման համար հատկացված է ավելի քան 80 միլիարդ եվրո ֆինանսավորում (2014-2020թթ.):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]