Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը սկսել է նախապատրաստվել Ֆրանսիայի հետ ընկերական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն: Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 22:45-ին, Ֆրանսիայի Նիս քաղաքի «Ալյանս Ռիվիերա» մարզադաշտում տեղի կունենա Ֆրանսիա-Հայաստան ընկերական հանդիպումը: Այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսեց մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Մարզական հավաքը կավարտվի հոկտեմբերի 6-ին, իսկ հոկտեմբերի 7-ի առավոտյան Հայաստանի հավաքականը կմեկնի Ֆրանսիա:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը հրավիրել էր 22 ֆուտբոլիստների: Հրավիրված ֆուտբոլիստներից Հովհաննես Համբարձումյանը հավաքականի ճամբարին կմիանա հոկտեմբերի 6-ի առավոտյան, իսկ Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը և Գաել Անդոնյանը` միանգամից Նիսում: Մնացած 18 ֆուտբոլիստները հավաքականի ճամբարում են և արդեն սկսել են Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղի նախապատրաստությունը:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]