Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախյան ազատամարտում որդի կորցրած և վիրավոր ազատամարտիկների 30 երևանաբնակ ընտանիքներ կտոնեն բնակարանամուտը

Արցախյան ազատամարտում որդի կորցրած և վիրավոր ազատամարտիկների 30 երևանաբնակ 
ընտանիքներ կտոնեն բնակարանամուտը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան ազատամարտում որդի կորցրած և վիրավոր ազատամարտիկների  30 երևանաբնակ ընտանիքներ կտոնեն բնակարանամուտը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոկտեմբերի 9-ին «Էրեբունի-Երևան 2797» տոնի առիթով նրանց բնակարանի սեփականության վկայականները հանձնեց քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Մայրաքաղաքի ծննդյան առթիվ բնակարան ստացողներից է նաև 8 զավակների հայր և ազատամարտիկ Արթուր Փափազյանը, ով երկար տարիներ ընտանիքի հետ բնակվել է մեկ սենյակում:

«Շատ էի սպասում այս բնակարանին: Մեծ որդիս 26 տարեկան է, և այդ տարիների ընթացքում սպասում էի բնակարանին` մինչև այս օրը: Կնոջս և 8 երեխաներիս հետ մինչ այժմ ապրում էինք քսանութ քառակուսի մետրի բնակմակերեսի վրա՝ առանց կոմունալ հարմարությունների: Իսկ հիմա ապրելու ենք նորակառույց շենքի երեքսենյականոց բնակարանում»,- նկատեց Արթուր Փափազյանը:

«Արժանավորները շատ են, և շատ են սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք կարիք ունեն բնակարանի: Բայց մեր հնարավորությունները դեռ սուղ են: Այնուամենայնիվ քաղաքապետարանը աշխատանքներ է տանում մեր կարիքավոր ընտանիքների և արժանավոր մարդկանց համար նոր շենքերի կառուցման հարցում»,- ասաց Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նշեց, որ բնակարան ստացած ազատամարտիկների և զոհված ազատամարտիկների ընտանիքների ցուցակները մշակվել են Պաշտպանության նախարարության հետ համատեղ, և հետագայում քաղաքապետարանը պատրաստվում է նմանատիպ ծրագրեր իրականացնել բնակարանի կարիք ունեցող և զոհված ազատամարտիկների ընտանիքների համար:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]