Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վարդենիս քաղաքը զինվում է արեւային էներգիայով աշխատող սարքավորումներով

Վարդենիս քաղաքը զինվում է արեւային էներգիայով աշխատող սարքավորումներով

ԳԱՎԱՌ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդենիս քաղաքի մարզադպրոցն առայժմ առաջինն ու միակն է Գեղարքունիքի 9 մարզադպրոցներից, որն ապահովվել է արեգակնային էներգիայով սնվող ջրատաքացուցիչ սարքերով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, Ֆրանսիայի Հանրապետության Ռոման քաղաքի քաղաքապետարանի եւ հայ համայնքի ներդրումների շնորհիվ տեղադրվել են արեգակնային էներգիայով աշխատող առաջին ջրատաքացուցիչ եւ լուսավորող սարքերը:

Վարդենիս-Ռոման տնտեսական եւ կրթամշակութային համագործակցության շրջանակներում քաղաքային մարզադպրոցի տանիքին տեղադրվել է արեւային երկու ջրատաքացուցիչ, իսկ մշակույթի պալատի շքամուտքում` արեւային էներգիայով աշխատող գիշերային 2 լուսատու: «Քաղաքային մարզադպրոցում մարզվող ամենատարբեր մարզաձեւերի 180 մարզիկներ մարզումներից հետո արդեն տաք ջրով լոգանք են ընդունում, ինչը շատ կարեւոր է առողջության եւ հիգիենայի պահպանման համար: Մշակույթի տան շքամուտքի գիշերային լուսավորվածությունը եւս ապահովված է արեգակնային էներգիայի հաշվին: Կփորձենք նման սարքավորումներով առաջիկայում հագեցնել նաեւ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկները»,-նշեց քաղաքապետը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]