1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Քրեակատարողական վարչության աշխատակիցը պաշտոնեական կեղծիք է կատարել. ՀՔԾ

Քրեակատարողական վարչության աշխատակիցը պաշտոնեական կեղծիք է կատարել. ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի աշխատակից, արդարադատության մայոր Սամվել Պապիկյանը, դատարանի դատավճռով փորձաշրջանի մեջ գտնվող դատապարտյալ Արարատ Սարգսյանի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս, անձնական այլ դրդումներով, կատարել է պաշտոնեական կեղծիք:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, մասնավորապես, ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով փորձաշրջանում գտնվող Արարատ Սարգսյանին 2013թ. նոյեմբերի 5-ին այլընտրանքային պատիժների կատարման Արմավիրի բաժանմունքի աշխատակից Սամվել Պապիկյանը վերցրել է հաշվառման, նրա անվամբ կազմել անձնական գործ, և նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով վերջինիս պարտավորեցրել է նախ՝ ամիսը երեք, իսկ հետագայում՝ ամիսը երկու անգամ ներկայանալ հիշյալ բաժանմունք և ստորագրել անձնական գործին կցված՝ այցելությունների փաստն ու հերթականությունը հավաստող պաշտոնական փաստաթղթում` ժամանակացույցում:

2014թ. հոկտեմբերի 23-ին Սամվել Պապիկյանն այցելել է դատապարտյալ Ա. Սարգսյանի բնակության վայր, որտեղ վերջինս, գանգատվելով առողջական վիճակից, խնդրել է թույլատրել բաժանմունք չներկայանալ և փաստաթղթում ստորագրել հետին ամսաթվով: Ա. Սարգսյանի խնդրանքին ընդառաջելով՝ Սամվել Պապիկյանը կատարել է պաշտոնեական կեղծիք:

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ 2014 և 2015 թվականներին՝ տարբեր օրերի, դատապարտյալ Ա. Սարգսյանը, ՀՀ արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների կատարման Արմավիրի բաժանմունք չներկայանալով, հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով, բազմաթիվ անգամ ստորագրել է պաշտոնական փաստաթղթերում, իսկ բաժանմունք չներկայանալու օրերին իրականում գտնվել է ՀՀ սահմաններից դուրս:

Դատապարտյալի կողմից կատարված կեղծիքները հայտնաբերելով՝ Ս. Պապիկյանը, համապատասխան միջոցներ ձեռնարկելու փոխարեն, տեղի է տվել դատապարտյալի խնդրանքներին, կեղծիքները դիտավորյալ չի արձանագրել և կեղծ գրառումներով պաշտոնական փաստաթուղթը կցել է դատապարտյալի անձնական գործին:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի աշխատակից, արդարադատության մայոր Սամվել Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արարատ Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ և 325-րդ հոդվածների 1-ին մասերով:

Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]