1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դի Կապրիոն ընկերուհուն՝ Նոգիին, ներկայացրել Է իր ընտանիքին

Դի Կապրիոն  ընկերուհուն՝ Նոգիին, ներկայացրել Է իր ընտանիքին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն իր մշտական ընկերուհուն՝ մոդել Քելլի Ռորբախին, ծանոթացրել Է ընտանիքի եւ ընկերների հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին, համատեղ ճաշկերույթը եւս մեկ ապացույցն Էր այն բանի, որ կինոաստղի եւ մանեկենուհու (նա նորաձեւության աշխարհում հայտնի Է Նոգի մականունով) նշանադրության շուրջ ասեկոսեները ճշմարիտ են:

Հրատարակությունը հաղորդում Է, որ 40-ամյա դի Կապրիոն եւ 25-ամյա Ռորբախը հյուր են եկել դերասանի ծնողներին, ովքեր ապրում են Լոս Անջելեսում: Այնուհետեւ բոլորը միասին ճաշելու են ուղեւորվել դի Կապրիոյի սիրած Yuca's ռեստորան: Նրանց միացել Է Լուկաս Հաասը՝ դերասանի լավագույն ընկերն ու գործընկերը: 

Հոկտեմբերի սկզբին հաղորդվել Էր դի Կապրիոյի եւ Ռորբախի նշանադրության մասին, սակայն զույգը մինչ այժմ պաշտոնապես չի հաստատել այդ տեղեկատվությունը: 

Դերասանի եւ մոդելի սիրավեպի մասին առաջին անգամ հայտնի Է դարձել 2015 թվականի հուլիսին: Ռորբախը լայն ճանաչում Է ստացել Sports Illustrated հանդեսի համար նկարահանումներից հետո: Նոգի մականունը նա ստացել Է վերջույթների երկարության եւ բարեկազմության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]