Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հորդանանում բացել են աշխարհում ամենամեծ ջրաբլուրը

Հորդանանում բացել են աշխարհում ամենամեծ ջրաբլուրը

 ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդանանում կառուցել են աշխարհում ամենամեծ ջրաբլուրը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով eTurboNews-ին, դրա երկարությունը կազմում Է 611 մետր: Նշվում Է, որ կառույցը մտել Է Գինեսի ռեկորդների գիրք: Ձեռքբերումը գրանցել Է հրատարակության փորձագետներից մեկը:

Մեռյալ ծովի ափին շինության կառուցմամբ զբաղվել են Monaco Business Development եւ Ziyad Mazzawi Corporation ընկերությունները: Նպատակը ճանապարհորդների ուշադրությունը Հորդանանի զբոսաշրջության ինդուստրիայի գրավչության վրա հրավիրելն Է:

Ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ նման արտոսովոր շինությունները ցույց են տալիս, որ Հորդանանը գերազանց վայր Է երեխաների հետ հանգստանալու համար:

Լուսանկարը`Global Look


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]