1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էլթոն Ջոնը 34 մլն դոլարով նոր առանձնատուն Է ձեռք բերել Կալիֆոռնիայում

Էլթոն Ջոնը 34 մլն դոլարով նոր առանձնատուն Է ձեռք բերել Կալիֆոռնիայում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սըր Էլթոն Ջոնը 34 մլն դոլարով նոր առանձնատուն Է ձեռք բերել Բեւեռլի-Հիլզում   (Կալիֆոռնիայի նահանգ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 25-ին հաղորդել Է KTLA հեռուստաալիքը:

«Մեջերկրածովյան ոճով կառուցված առանձնատունն ունի տասը ննջարան, տասը լոգարան եւ 11 ավտոմեքենայի համար նախատեսված ավտոտնակ,-ճշտում Է հեռուստաալիքը:-Տունն ունի նաեւ ինը բուխարի»:

Կալիֆոռնիայի ռիելթորների խոսքով՝ Էլթոն Ջոնին հաջողվել Է գինը գցել եւ 19 մլն դոլար պակաս վճարել, քան սկզբում պահանջում Էր վաճառողը:

Նշանավոր երգիչը եւ կոմպոզիտորն արդեն տունի ունի Բեւեռլի-Հիլզում, որը նա ձեռք Է բերել 2012 թվականին: Բացի այդ, Էլթոն Ջոնը բնակելի անշարժ գույք ունի Ատլանտայի նահանգում, շքեղ ամառանոց՝ Ֆրանսիայի հարավի Նիցա քաղաքում, կալվածք՝ Անգլիայի Վինձոր քաղաքի մերձակայքում եւ բնակարան՝ Լոնդոնի Հոլանդ-պարկ պերճաշուք շրջանում: Էլթոն Ջոնի անձնական կարողությունը գնահատվում Է 413 մլն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Լուսանկարը`EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]