Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռոնալդուն չի հեռանա Ռեալից, քանի դեռ ես այստեղ եմ. Զիդան

Ռոնալդուն չի հեռանա Ռեալից, քանի դեռ ես այստեղ եմ. Զիդան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հանդես է եկել մամուլի ասուլիսով, որում վստահեցրել է, որ «Դեպորտիվո»-ի դեմ առաջիկա խաղից առաջ թիմն ամբողջապես կենտրոնացած է և լավ աշխատանք է կատարում: «Երեք մարզումները, որ մենք անցկացրել ենք, լավ տպավորություն են թողել թե' իմ, թե' ֆուտբոլիստների վրա»,- ասել է Զիդանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Մադրիդի «Ռեալ»-ի պաշտոնական կայքը, Զիդանն անդրադարձել է նաև Ռոնալդուի` «Ռեալ»-ից հեռանալու մասին խոսակցություններին: «Ռոնալդուի ցուցանիշները խոսում են նրա փոխարեն: Ես ծիծաղում եմ նման խոսակցությունների վրա, քանի որ նա ոչ մի տեղ չի հեռանա, քանի դեռ ես այստեղ եմ: Ռոնալդուն թիմի հոգին է»,- ասել է նա:

Անդրադառնալով թիմի կիսապաշտպաններ Խամես Ռոդրիգեսի և Իսկոյի խաղին` Զիդանը նշել է, որ նրանք թիմի համար կարևոր խաղացողներ են: «Իմ աշխատանքը նրանց աջակցելն է, նրանց հետ զրուցելը, նրանց ասելը, որ այն, ինչ ինձ համար իսկապես կարևոր է, թիմն է, որ որոշ ֆուտբոլիստներ ակնհայտորեն ավելի շատ են խաղալու, քան մյուսները, բայց ես պետք է ցույց տամ, որ թիմն ինձ համար ամենակարևորն է»,- ընդգծել է նորանշանակ մարզիչը:

Խոսելով հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր ձեռքբերումների մասին` Զիդանն առաջին հերթին նշել է, որ չի ցանկանում, որ այդ ընթացքում որևէ մեկը թիմից հեռանա, իսկ ձեռքբերումների մասին դեռ չի մտածել: Նա հավելել է, որ ունի հրաշալի թիմ և կաշխատի իր տրամադրության տակ եղած կազմով:

Զինեդին Զիդանը Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսին, ով օրերս ակումբի տնօրինության կողմից հեռացվեց զբաղեցրած պաշտոնից` ոչ բավարար արդյունքներ գրանցելու պատճառով: Հունվարի 9-ին Զինեդին Զիդանը «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում իր առաջին հանդիպումը կանցկացնի «Դեպորտիվո»-ի հետ: Խաղը տեղի կունենա «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 23:30-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]