Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Համացանցում նոր վիրուսներ են շրջանառվում. փորձագետ

 Համացանցում նոր վիրուսներ են շրջանառվում. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ինտերնետային գրագիտության պակաս կա:  Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «Համակարգչային գրագիտությունը, որպես այդպիսին, մեր երկրում բացակայում է: Ջունգլիների օրենքն է գործում, ով ինչպես կարողանում է փրկվում է: Ոչ դպրոցական ծրագրերն են համապատասխանում ժամանակակից պահանջներին, ոչ էլ արդեն դպրոցն ավարտածներն ունեն կրթվելու հնարավորություն: Այս ամենից էլ բխում է  անձնական տվյալների խոցելիության հարցը»,-ասաց փորձագետը։

Նրա խոսքով, միայն այն, որ Անձնական տվյալների պաշտպանության վարչությունը Հայաստանում ստեղծվել է 2015 թվականի աշնանը, իսկ ամբողջ աշխարհում նման կառույցները գործում են տարիներ շարունակ, խոսում է այն մասին, որ ոչ հասարակությունն է հարցին լուրջ ընդունում, ոչ էլ պետությունը»,-ասաց փորձագետը։ Սամվել Մարտիրոսյանի խոսքով, անձնական տվյալների պաշտպանության ոլորտում խնդիրները շատ են: Կարելի է գնալ փոստային բաժանմունք, հեռախոսահամարն ասելով, վճարել որևէ մեկի էլեկտրականության գումարն ու իմանալ հաշվիչի համարը: Դրանից հետո էլ «էլեկրտական ցանցեր» ընկերության կայքից այդ հաշվիչի ամբողջ պատմությունը ստանալ: «Սա բերում է նրան, այդ տվյալները կուտակելով կարելի է անձը կլոնավորել ու իր անունից ինչ-որ գործողություններ կատարել նրա անունից: Ցավոք, անձնական տվյալների պաշտպանության գիտակցումը դեռ մեզ մոտ բացակայում է: Երբ դրա մասին սկսում եմ խոսել, բոլորը հիմնականում ասում են` ինձնից ինչ ունեն գողանալու, ես ում եմ պետք»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Անդրադառնալով սոցիալական ցանցերում առկա վիրուսներին` Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ դրանց տարածվելիությունը գնալով պակասում է, որովհետև օգտատերերը հասկացել են, որ ամեն անհասականալի նամակ չէ, որ պետք է բացել։

«Հայաստանում սկսել են տարածվել «կրիպտո վիրուսները», որոնք թափ են առել հատկապես 2015թ-ի կեսից։ Այդ «վիրուսն» ընկնում է համակարգչի մեջ ու գաղտնագրում ֆայլերը, հետո հակերներից ստանում եք նամակ, որ եթե կրկին ուզում եք բացել ձեր ֆայլը, ապա պետք է վճարել: Ու կախված ֆայլի կարևորությունից, տարբեր չափի գումար են պահանջում։ Այդ գումարը սկսած 200 դոլարից կարող է հասնել 3 հազար և ավելի ԱՄՆ դոլարի: Դրանք հիմնականում գալիս են էլեկտրոնային նամակների ձևով»,-ավելացրեց փորձագետը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]