Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գերմանիան Թուրքիային օգնությունը կավելացնի 36-ից մինչև 50 մլն եվրո

Գերմանիան Թուրքիային օգնությունը կավելացնի 36-ից մինչև 50 մլն եվրո

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան այս տարի 14 մլն եվրոյով կավելացնի Թուրքիայի հատկացվելիք տնտեսական օգնությունը, ինչը կապված է միգրացիոն ճգնաժամի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ն, այդ մասին «Bild am Sonntag»-ին տված հարցազրույցում հայտնել է ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Գերդ Մյուլերը։ «Մենք ընդլայնել ենք համագործակցությունը Թուրքիայի հետ և այս տարի կմեծացնենք օգնությունը 36-ից մինչև 50 մլն եվրո»,- նշել է նա և հավելել. «Մենք այդ ներդրումն իրականացնում ենք մարդկանց հեռանկարներ տալու համար»։ Նրա խոսքով՝ այդ միջոցները կուղղվեն կրթական հաստատությունների կառուցմանը և ենթակառուցվածքի արդիականացմանը։

Ըստ ՏԱՍՍ-ի՝ Գերմանիայում Թուրքիան բազմիցս են անվանել են միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարում առանցքային երկիր։ Նման դերը վերապահվում է այն պատճառով, որ առաջին հերթին հենց Թուրքիայի տարածքով են Եվրոպա հասնում փախստականները։ Այսինքն՝ եթե պաշտոնական Անկարան օտարերկրացիներին թույլ չտար անօրինական  իր սահմանները հատել ԵՄ ուղղությամբ, դա Հին Աշխարհին կօգներ ճգնաժամի դեմ պայքարում։ Բրյուսելը մտադիր է Թուրքիային տրամադրել 3 մլրդ եվրո փախստականների տեղակայման համար՝ պայմանով, որ  Անկարան կձեռնարկի Եվրոպայի համար այդքան ցանկալի գործողությունները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]