Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կիրականացվի ամառային դպրոց 12-18 տարեկան դպրոցականների համար

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կիրականացվի ամառային դպրոց 12-18 տարեկան 
դպրոցականների համար

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը հուլիսի 11-ից օգոստոսի 31-ը կազմակերպում են ամառային դպրոց 12-18 տարեկան դպրոցականների համար: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՁԻՀ-ից, ամառային դպրոցի նպատակն է դպրոցականներին ուսուցանել ծրագրավորման լեզուներ, զարգացնել նրանց մոտ տրամաբանական և ալգորիթմական մտածողությունը, ամառային արձակուրդները կազմակերպել հետաքրքիր և արդյունավետ:  

Դպրոցի ծրագրում ներառված են գրաֆիկական դիզայնի, ալգորիթմների (բլոկ-սխեմաներ), Python-ի, web ծրագրավորման (HTML, CSS), անգլերենի, հանրային խոսքի հմտությունների (հայերեն/անգլերեն տարբերակներ) դասընթացներ:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ամառային դպրոցը հնարավորություն է տալիս ոչ միայն ընկղմվելու զուտ տեխնոլոգիական լուծումների մեջ, այլ նաև ապահովում է ակտիվ շփում մշակույթի, սպորտի, ինչպես նաև հասակակիցների և տարբեր ոլորտների մասնագետների հետ:

‹‹Հաշվի առնելով ՏՏ ոլորտում առկա մասնագետների մեծ պահանջարկը՝ կազմակերպում ենք այս Ամառային դպրոցը, որը հնարավորություն կտա բոլոր հետաքրքրված դպրոցականերին սովորել ծրագրավորում, ձեռք բերել տարաբնույթ հմտություններ ու գիտելիքներ, մոտ լինել տեխնոլոգիական աշխարհին: Մեր նպատակներից է նաև դեռևս փոքր տարիքից կողմնորոշել երեխաներին իրենց մասնագիտության ընտրության հարցում››,-նշել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կրթական ծրագրերի համակարգող Նելսոն Մամուլյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]