Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Դեպի եվրատեսիլ» երաժշտական նոր մեգանախագծի հայտերի ընդունումը մեկնարկել է

«Դեպի եվրատեսիլ» երաժշտական նոր մեգանախագծի հայտերի ընդունումը մեկնարկել է

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը մեկնարկել է «Դեպի եվրատեսիլ» նոր երաժշտական մեգանախագծի մասնակցության հայտագրումը: Նախագծին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտը www.eurovision.am կայքում հետեւյալ հղումով: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները եւ ամբողջ աշխարհում բնակվող արմատներով հայ մեր հայրենակիցները, ովքեր 2017 թ-ի մայիսի 9-ի դրությամբ կլինեն առնվազն 16 տարեկան: Նախագծին կարելի է մասնակցել սոլո, դուետ կամ խմբով, որը պետք է բաղկացած լինի առավելագույնը 6 հոգուց: Մասնակիցները կարող են ներկայանալ իրենց հոգեհարազատ երգով:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Դեպի եվրատեսիլ» նախագծի մասնակիցներին ընտրելու եւ շուրջ 3 ամիս շարունակ ուղղորդելու են «Եվրատեսիլ»-ի հայաստանյան նախորդ տարիների ներկայացուցիչները,  ովքեր անցել են եվրատեսիլյան ճանապարհով եւ գիտեն այս հեղինակավոր մրցույթում հաջողության հասնելու բանաձեւերը: Հեռուստադիտողներն էլ հնարավորություն կունենան հետեւելու այն ողջ ընթացքին, որը տանում է «Դեպի եվրատեսիլ»:

Մրցույթի լավագույն մասնակիցը հնարավորություն կունենա որպես մրցանակ ստանալու այն, ինչ բազում արտիստների երազանքն է՝ մասնակցությունեվրոպական ամենաճանաչված երաժշտական մրցույթին՝ «Եվրատեսիլ-2017»-ին: Հաղթողը կորոշվի ժյուրիի եւ հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքում:

Նախագծին մասնակցելն անվճար է:

Մրցույթի մասնակցության հայտերը կընդունվեն մինչեւ օգոստոսի 25-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]