Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հալեպի ժողովրդի համար անցած շաբաթը վատագույնն էր

Հալեպի ժողովրդի համար անցած շաբաթը վատագույնն էր

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի ժողովրդի համար անցած շաբաթը վատագույնն էր: Այս մասին հայտարարեց Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը` ընդգծելով, որ այդ համոզմանն է եկել` հուլիսի 14-ին զրուցելով Հալեպով մի քանի պատասխանատու մարդկանց հետ:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մեսրոպյանը նշեց, որ հիշյալ ժամանակահատվածում Հալեպի բոլոր շրջանները 24 ժամ ռմբակոծվում էին: Իսկ այդ ամենը տեղի էր ունենում ՌԴ-ի և Թուրքիայի հաշտությունից հետո: ՍԴՀԿ վարչության փոխատենապետի խոսքով, հայաբնակ շրջաններում ամեն օր զոհեր, վիրավորներ և բազմաթիվ ավերածություններ են լինում: Նա ցավով նշեց, որ ամենավառ հայապահպան գաղութը այսօր համարյա չկա: Մի քանի ամիս առաջվա տվյալներով` Հալեպում 10-13 հազար հայ բնակչություն կար, սակայն այսօրվա տվյալներով այնտեղ 4-5 հազար հայ է մնացել: Հալեպից ամեն օր գաղթ կա, այդ պատճառով ճշգրիտ թիվը պարզ չէ: Ամեն օր հայ ընտանիքներ են գալիս Հայաստան, Բեյրութ կամ այլ խաղաղ քաղաքներ:

«Այսօրվա դրությամբ Հայաստանում 10-12 հազար ներգաղթած սիրիահայ կա, որոնց 80 տոկոսը գործազուրկ է: Ոչ մեկին հայտնի չէ, թե ինչով են զբաղվում սիրիահայերն այստեղ: Սրա լուծումը հարկավոր է գտնել Հայաստանում: Ես կցանկանայի, որ մի օր ԱԺ-ն արտահերթ նիստ գումարեր սիրիահայերի համար: Սիրիահայը ոչ մի անգամ օգնության կարիք չի ունեցել, բայց այսօր նա դրա կարիքը ունի: Մարդիկ կան՝ աշխատում են, մարդիկ կան՝ իրենց սեփական բիզնեսով են զբաղվում: Երբ սիրիահայերը դիմում են Սփյուռքի նախարարությանը որևէ բանի ակնկալիքով, վերջինը պետք եղածից ավելին է աջակցում: Սփյուռքի նախարարությունն իր աջակցությունն է ցուցաբերում նրանց, սակայն միայն Սփյուռքի նախարարությունը չի կարող այս խնդրին լուծում տալ: Մենք գոհ ենք, որ եկել ենք խաղաղ պայմաններում ենք ապրում: Մենք մեր հերթին ամեն ամիս բարերարներ ենք գտնում, որպեսզի օգնեն սիրիահայերին»,- նշեց ՍԴՀԿ վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը:

Վերջինիս խոսքով Հալեպում այժմ ահավոր վիճակ է: Մարդ տանից դուրս է գալիս՝ չիմանալով մի ժամ հետո կենդանի կմնա՞, թե ոչ: 

«Հալեպում գտնվող Սբ Գևորգ եկեղեցին ավերակ վիճակում է, 2-3 օր առաջ Սբ Աստվածածին եկեղեցու կողքը ռմբակոծվեց, բարեբախտաբար եկեղեցու միայն ապակիներն են ջարդվել: Այն միակ գործող եկեղեցին է: Մարդիկ չեն կարողանում իրենց հարազատներին հուղարկավորել: Մեկ- երկու հոգով անհայտ տեղում հուղարկավորում են:  Ծերանոցը  ռմբակոծված էր, շատ վատ վիճակում է: Շտապ օգնության շնորհիվ ծերերին տեղափոխել են ապահով տեղ»,- ասաց նա:

Անդրադառնալով Էրդողանի այն հայտարարությանը, թե Թուրքիան պատրաստվում է լավացնել հարաբերությունները Սիրիայի հետ՝ Մեսրոպյանն ասաց, որ սիրիահայերը այն կարծիքին են, որ Թուրքիայի վրա հույս դնել չի կարելի: Նրա խոսքով, ահաբեկիչները հենց Թուրքիայի սահմանից են ներխուժում:

Մեսրոպյանը նաև հավելեց, որ հայկական թաղամասերը ռմբակոծելու հատուկ միտում կա: Նրա խոսքով, ահաբեկիչները լավատեղյակ են, որ այդ թաղամասերում հայեր են բնակվում, և կան հայկական դպրոցներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]