Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պատգամավորի համոզմամբ՝ Թուրքիայում տեղի ունեցածը դեռ սկիզբն է

Պատգամավորի համոզմամբ՝ Թուրքիայում տեղի ունեցածը դեռ սկիզբն է

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Արևմտահայոց ազգային համագումար» կազմակերպության հիմնադիր անդամ Արագած Ախոյանի համոզմամբ՝ Թուրքիայում ոչինչ էլ չի ավարտվել: «Մենք ո՛չ խանդավառվելու, ո՛չ էլ հիասթափվելու տեղ չունենք, քանի որ վերջին հաշվով դա մեզ չէր վերաբերում: Նախ եթե խոսենք Գյուլենի մասին, գյուլենականությունը, կարելի է ասել, գաղափարախոսություն է, որով Էրդողանը բավականին հրապուրված էր, սակայն հասկացավ, որ սա դեմ է իր ծրագրերին, ինչը սկիզբ դրեց կոնֆլիկտին: Կարող եմ ասել, որ սա դեռ այդ կոնֆլիկտի դրսեւորման սկիզբն է: Ինչ վերաբերում  է հայ համայնքին, այն չի խառնվում այս գործընթացներին, քանի որ սա ազգամիջյան խնդիր չէ, այլ երկու քաղաքական շարժումների բախում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեց Արագած Ախոյանը:

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը նույնպես համակարծիք է, որ Թուրքիայում տիրող իրավիճակը դեռ շարունակվելու է: «Գյուլենը հաղթելու է, քանի որ ժողովուրդը զզվել է Էրդողանի նման գող-թալանչիներից: Նա ուզում է սուլթանություն հաստատել, սակայն 21-րդ դարում սուլթանական երկիր չի լինի»,-ասաց նա:

Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է շուրջ 290 մարդ: Վիրավորների թիվը պաշտոնական տվյալներով 1440 է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]