Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ստորագրվել է «Երևանի ՋԷԿ»-ի նոր ենթակայանի կառուցման պայմանագիրը

Ստորագրվել է «Երևանի ՋԷԿ»-ի նոր ենթակայանի կառուցման պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում իրականացվող «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում հայտարարված միջազգային մրցույթի արդյունքներով կնքվել է պայմանագիր «Երևանի ՋԷԿ»-ի 220 կՎ ենթակայանի կառուցման գլխավոր կապալառու ընտրված AB SUBSTATIONS AND COBRA INSTALACIONES Y SERVICIOS S.A. (Շվեդիա/Իսպանիա) կոնսորցիումի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԷԲՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պայմանագրի գինը կազմում է 11,3 մլն դոլար, 4,7 մլն եվրո և 6,9 մլն շվեդական կրոն։ Պայմանագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել «Երևանի ՋԷԿ»-ի 220 կՎ նոր ենթակայան, ինչը պայմաններ կստեղծի կրճատելու գործող 220/110/35 կՎ ենթակայանի սարքավորումների խափանումների հաճախականությունը:

Նշենք, որ գործող ենթակայանը շահագործման է հանձնվել 1963թ.։ Դրա խափանման դեպքում կայանն անջատվում է ցանցից և անհրաժեշտություն է առաջանում գործարկել «Հրազդանի ՋԷԿ»-ի հին և ոչ արդյունավետ բլոկերը։ Հիշեցնենք, որ «Երևանի ՋԷԿ»-ին է բաժին ընկնում երկրում տարեկան արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի շուրջ 20 տոկոսը: Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է ցածր արժեքով էլեկտրաէներգիայի մատակարարման ապահովումը: Նոր ենթակայանի կառուցումը նախատեսվում է ավարտել 17 ամսվա ընթացքում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]