1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանում գտնվող ռուսաստանցիներին որևէ վտանգ չի սպառնում. դեսպան Վոլինկին

Հայաստանում գտնվող ռուսաստանցիներին որևէ վտանգ չի սպառնում. դեսպան 
Վոլինկին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գտնվող ռուսաստանցիներին ներկայում որևէ վտանգ չի սպառնում: Հայաստանում Ռուսաստանի դեսպանության տարածքի պահպանության համար հավելյալ անվտանգության միջոցները չեն ձեռնարկվում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

«Հայաստանի իրավապահ մարմինները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ և հասանելի միջոցները իրավիճակի խաղաղ կարգավորման համար»,- ընդգծել է դեսպան Վոլինկինը:

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով  պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքովզոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հարձակման ընթացքում հրազենայինվնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը,Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա ԳագիկՄկրտչյանը: Հարձակում գործածների շրջանում վիրավորներ չկան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]