1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում քաղաքական փոփոխությունների համար բռնությունն ընդունելի տարբերակ չէ. դեսպան Միլս

Հայաստանում քաղաքական փոփոխությունների համար բռնությունն ընդունելի 
տարբերակ չէ. դեսպան Միլս

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում քաղաքական փոփոխություններ կատարելու համար բռնությունը երբեք ընդունելի տարբերակ չի կարող լինել: Այս մասին նշեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը` հուլիսի 20-ին անդրադառնալով օրեր առաջ մի խումբ զինված անձանց կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակմանը: «Երեկ ԱՄՆ պետքարտուղարությունում այս մասին հարց հնչեցվեց: Մեր կողմից Հայաստանի իշխանություններին հորդոր եղավ՝ իրավիճակը զսպվածությամբ և արհեստավարժ կերպով կարգավորելու վերաբերյալ: Հիմա ժամանակն է, որ բոլոր հայերի կողմից օրենքի գերակայության նկատմամբ հարգանք դրսևորվի, որպեսզի իրավիճակը խաղաղ հանգուցալուծվի, ինչը, կարծում եմ, այն է, ինչ բոլորն են ցանկանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Միլսը:

Նրա խոսքով` ԱՄՆ դեսպանությունը ուշադիր հետևում է իրավիճակին: Դեսպանը դեսպանության և իր անունից ցավակցություն հայտնեց զոհված սպայի հարազատներին:

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով  պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է  Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]