1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Անմեղ մարդկանց կյանքի հետ են խաղում. Անահիտ Բախշյանը` զինված խմբի անդամների մասին

Անմեղ մարդկանց կյանքի հետ են խաղում. Անահիտ Բախշյանը` զինված խմբի անդամների 
մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցության, Երևան քաղաքի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակմանը հաջորդած իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է բանակցությունների, երկխոսության մեջ: «Կողմերը պետք է նստեն բանակցեն, խոսեն ու գտնեն մի ճանապարհ, որը երկուստեք ընդունելի կլինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խորենացու փողոցում լրագրողների հետ զրույցում ասաց Բախշյանը:

«Գիշերը  հետևել եմ իրադարձություններին: Փառք աստծո, կային երիտասարդներ որոնք փորձում էին խաղաղեցնել իրավիճակը: 51 վիրավոր ունենալուց հետո, կարծես, խաղաղվեց: Կարծում եմ, Ոստիկանությունը չունի բավարար հմտություն նման դեպքերը հանդարտեցնելու համար»,-ասաց Անահիտ Բախշյանը:

Նրա խոսքով, ամեն երեկո Խորենացու փողոցի ցուցարարների թիվը գնալով ավելանում է, և իրավիճակն աստիճանաբար ավելի վտանգավոր է դառնում: «Այս անհանդուրժողականությունը, միայն սև և սպիտակ գծելը, ոչ մի լուծում չառաջարկող այստեղ հավաքված ժողովուրդը, կարծում եմ` առավել վտանգավոր իրավիճակ է ստեղծում: Ցավում եմ` զոհված ոստիկանի համար, ցավակցում եմ նրա ընտանիքին, հասկանում եմ այդ ընտանիքի ցավը, ես ապրել եմ այդ ցավը հոկտեմբերի 27-ին»,- ասաց Անահիտ Բախշյանն` ընդգծելով, որ կողմերը պետք է բանակցեն, նստեն, խոսեն և գտնեն մի ճանապարհ, որը երկուստեք ընդունելի կլինի:

«Կուզենայի զրուցել շատ հարգելի Պավլիկի հետ, նրան կասեի` դու մեղք ես վերցնում քո վրա, ինքդ խաղաղ չես ապրի: Ուրիշ ճանապարհ առաջարկեք, զիջեք, դուք էլ, իրենք էլ: Թող չլինի այս արյունահեղությունը, ուրիշ ճանապարհ գտեք: Գնահատում եմ իրենց զգացումները, բայց անմեղ մարդկանց կյանքի հետ են խաղում»,-հավելեց Անահիտ Բախշյանը:

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով  պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է  Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը:

Խորենացի փողոցում հուլիսի 20-ի երեկոյան հավաքված ցուցարարների և ոստիկանության միջև բախում է տեղի ունեցել: Ցուցարարները քարեր և տարբեր իրեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Հուլիսի 21-ի ժամը 02:30-ի դրությամբ` Խորենացի փողոցում տեղի ունեցածբախումների հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ դիմածների թիվը 51 է,նրանցից 28-ը` ոստիկան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]