Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ Նախագահը դատաիրավական բարեփոխումներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ Նախագահը դատաիրավական բարեփոխումներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել: Պատասխանատու մարմինների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել է Հանրապետության Նախագահի կարգադրությամբ հաստատված ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի կատարման վիճակը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ռազմավարական ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ձևավորել ժամանակակից ժողովրդավարական պետության չափանիշներին համապատասխանող իրավական համակարգ և դատական իշխանություն:

Երկրի ղեկավարը նշել է, որ ռազմավարական ծրագիրը մեր իրավական և դատական համակարգի զարգացման համար էական նշանակություն ունեցող փաստաթուղթ է, և դրա պատշաճ իրականացումը խիստ կարևոր է բարեփոխումների շարունակականությունն ապահովելու համար:

Քննարկման արդյունքներով արձանագրվել է, որ ծրագրի կատարման շուրջ չորս տարիների ընթացքում եղել են ինչպես դրական ձեռքբերումներ, այնպես էլ լուրջ թերացումներ և բացթողումներ: Խորհրդակցության ավարտին Հանրապետության Նախագահը պատասխանատու մարմինների ղեկավարներին հանձնարարել է մինչև տարեվերջ գործուն միջոցներ ձեռնարկել չկատարված ծրագրային գործողություններն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]